ՌԴ-ն Թուրքիայից ակնկալում է ռուս դիվանագետների անվտանգության ապահովում
INTERNATIONAL NEWS
Ռուսաստանը ելնում է այն բանից, որ թուրքական կողմն ամենահուսալի կերպով կապահովի ռուսաստանյան դիվանագիտական անձնակազմի անվտանգությունը: Այս մասին շաբաթ Մյունխենյան անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ անչափ մտահոգում է անվտանգության ոլորտի իրավիճակը: Մենք մեկ ողբերգություն վերապրել ենք եւ ելնում ենք այն բանից, որ թուրքական իշխանությունները անհրաժեշտ ամեն ինչ կանեն, որ ամենահուսալի կերպով ապահովեն մեր դիվանագիտական անձնակազմի անվտանգությունը եւ ոչ միայն դիվանագիտական»,- նշել է Գրուշկոն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



