Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Առաջ թուրքի գյուլլից էի վախենում, իսկ հիմա մեր…դե սիրտ բեր, որ չճաքի

SOCIETY

 

Երեկ Արցախում ևս մեկ զնիվորի կորուստ ունեցանք՝ խաղաղ պայմաններում: Մահացու հրազենային վիրավորում ստացավ ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը: Ֆեյսբուքյան օգտատերերի առաջին արձագանքն ափսոսանքն ու ցավակցությունն է՝ ևս մեկ երիտասարդի կյանք ընդհատվեց, շատերը նաև արձանագրում են` զինված ուժերում արտակարգ միջոցներ իրականացնելու անհրաժեշտություն կա:

Անահիտ Բաբայան— Լավ սրա վերջը ինչ է լինելու, ինչո՞ւ միայն Արցախում։ Ինչ որ սատանեկան բաներ են կատարվում, ում կողմից, ում դեմ։ Խորհելու և մտահոգվելու առիթ են տալիս։ Արդյո՞ք դավադրություն չէ թուրքաբարո մարդկանց կողմից:

Ռուզաննա Ստեփանյան— Պարոն նախարար, սրան այլևս անկարող ենք դիմանալ, գործի անցեք ու կարգի բերեք բանակում ամեն ինչ, ու ձեզ պահեք ձեր ցավակցությունը։
Աստված հոգիդ լուսավորի, զինվորս:

Արամ Մանուկյան— Հարգելի պատգամավորներ, իշխանավորներ, քայլեր ձեռնարկեք, կանչեք, թող բացատրեն համապատասխան մարմինները, թե ինչ է կատարվում մեր Բանակում ։ Արեք էտ քայլերը, եթե չեք ուզում, որ մենք հավաքվենք գնանք ՊՆ՝ բացատրություն պահանջելու։ Սա շանտաժ կամ սպառնալիք չընդունեք, ուղղակի էլ հնարավոր չի նմանատիպ դեպքեր լսելը և հանդուրժելը։

Կարեն Հովհաննիսյան— Տղեր , չպակասեք… Առաջ թուրքի գյուլլից էի վախենում, ամեն ինչ արեցինք, որ չկարանա թիրախավորի, մոտ գա, իսկ հիմա մեր…

Արմեն Հովհաննիսյան-Կամ կառավարությունը պետք է ընդունի, որ բանակում կատարվածը ազգային աղետ է ու արտակարգ միջոցներ իրականացնի, կամ առնվազն Տոնոյանը հրաժարական տա։ Բոլոր հնարավոր սահմանները խախտված են…

Աիդա Ներսիսյան- Այսօրվա սպանված զինծառայողն է, կոչումով սպա, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ Հայկ Ներսեսի Ասրյանը (ծնվ.1997թ): Ավարտել է Գորիսի թիվ 1 դպրոցը: Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Մասնագիտությամբ ծրագրավորող էր: Ավարտել էր Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Դե սիրտ բեր, որ չճաքի:

Ստեփան Դանիելյան— Բանակի զոհերն արդեն պատահականություններ չեն, այսպես չի կարող լինել։ Բոլոր սահմաններն արդեն անցնում են, սա արդեն տեռոր է՝ քաղաքականություն է։ Ինչ -որ խնդիր է լուծվում՝ մեր դեմ հոգեբանական գրոհ է սկսվել, իսկ թե ինչ նպատակով, դեռ դժվար է ասել։ Կարծես թե մեզ ինչ-որ որոշման են ցանկանում հոգեբանորեն նախապատրաստել, այլ բան արդեն հնարավոր չի մտածել։

Վարդ Սիմոնյան— Լսեք, էս ո՞ր մի շակալն է «չպարզված հանգամանքներում» մեզ հնձում․ 43 օրում՝ 10, վերջին 15 օրում՝ 8 զոհ…: Սա արդեն ՎԵՐՋՆ Է, ուշքի եկեք։ Բիլակավորները հասկացան, որ թեʹ Հայաստանում, թեʹ արցախյան ընտրություններում քաղաքական հեռանկար չունեն ու անցան ամենաստոր պրովոկացիաների՞։ Ու հիմա էլ սպասում են, որ էս ողբերգական վիճակը մեզ էնքան փալաս կդարձնի, որ մենք Հայաստան ու Արցախ սրե՞նք իրար դեմ. էդ չի՞ տգետ զոռբաների հաշվարկը։ Էն նախկին երիտասարդ հրեշի տիղմով լցված ուղեղը մտցրեք, որ էս քունը չքնի ու էս երազը չտեսնի:

Արա Վարդանյան-Ցավով արձանագրում եմ, որ այսօր ունեցանք այս տարվա սկզբից 13-րդ զոհը բանակում։
Ցավակցում եմ հարազատներին, բայց չեմ կարող գտնել սփոփանքի խոսքեր։ Խոսքեր, որ ինչ-որ կերպ կթեթևացնեին ձեր վիշտը։
Ի՞նչ ասեմ, ի՞նչ գրեմ… իրոք չգիտեմ։

Դիմում եմ Վեհափատ Հայրապետին.

Վեհափառ Տեր, խնդրում եմ Ձեզ համերաշխության կոչով դիմել ողջ Հայ ժողովրդին։ Մենք կարծես թե կորցնում ենք Քրիստոնեական հավատքը, քանզի չեմ գտնում այլ բացատրություն իրար հանդեպ ստեղծված այս ատելությանը և անհանդուրժողականությանը։ Մեր բազմաչարչար ազգը, որն անցել է բազում դժվարություններով, այսօր բռնել է կործանման ուղին և հաստատակամ քայլերով գնում է դեպի ինքնաոչնչացում։

Սա այն պահն է, երբ Հայոց Եկեղեցին պարտավոր է ասել իր կրոնական խոսքը և մատնանշել համերաշխության համար ճիշտ ճանապարհը։

EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025