Լրատվամիջոցի դեմ սա աններելի ոնձգություն է. Արսեն Բաբայանը՝ Նարեկ Սամսոնյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին
POLITICSՀենց նոր տեղեկացա, որ ՀՔԾ-ն Նարեկ Սամսոնյանին որպես ՄԵՂԱԴՐՅԱԼ վաղը 13:00-ին կանչել է հարցաքննության: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
«Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար: Դուք հասկանո՞ւմ եք՝ ուր է հասել իրավապահների բեսպրեդելը: Դուք հասկանո՞ւմ եք, որ լրատվամիջոցի դեմ սա աններելի ոնձգություն է: Ծայրահեղ մտահոգիչ եմ համարում մամուլի ազատության, քաղաքական քննադատության դեմ սկսված և շարունակվող անհավանական ու աննախադեպ չափերի հասնող ռեպրեսիաները, որ իրականացվում է քաղաքական իշխանության կողմից», գրել է Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ն.Սամսոնյանը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահն է եւ antifake.am կայքի գլխավոր խմբագիրը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



