Երևանում բախվել են Mercedes G 55-ը, Nissan-ը և BMW X5-ը․ կան վիրավորներ
SOCIETYՓետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Mercedes G 55 մակնիշի 35 XF 623 համարանիշի և Nissan March մակնիշի 35 TF 824 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով Mercedes G 55 կողաշրջվել է, Nissan-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի 36 FV 967 համարանիշի ավտոմեքենային:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ Nissan-ի միջից դուրս են բերել վիրավորներին և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



