Երևան-Մեղրի ավտոճանապարհին «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
SOCIETYՓետրվարի 13-ին, ժամը 18:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Սարալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 159-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վարդան Ս., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները Վարդան Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



