Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Մենք այդ­քան ռե­սուրս չու­նենք, որ եր­կա­րա­տև դի­մա­կա­յենք քա­ղա­քա­կան ճնշում­նե­րին»

INTERVIEW

Հաշվի առնելով ներհայաստանյան վերջին իրադարձություններն ու գործընթացները, այս շրջանում հաճախ ենք լսում միջազգային կառույցների կողմից պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին։

 Ի վերջո՝ ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը, Հայաստանի դեմ երբևէ կիրառվե՞լ են պատժամիջոցներ կամ ի՞նչ են վկայում այլ երկրների օրինակները։ Անդրադառնալով թեմային՝ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց՝ անդամակցելով որևէ տարածաշրջանային կամ միջազգային կազմակերպության, յուրաքանչյուր պետություն ստանձնում է որոշակի պարտավորություններ։ 

«Այդ պարտավորությունները կարող են տարբեր բնույթի լինել։ 

Մի դեպքում կարող է խաղաղությունը կամ համաշխարհային անվտանգությունը լինել, մեկ այլ դեպքում՝ իրավական բնույթի կոնկրետ պարտավորություններ։ Օրինակ՝ Հայաստանն այս առումով անդամակցում է Եվրոպայի խորհրդին, որտեղ հանձնառել է իրավունքի գերակայությունը, ժողովրդավարական արժեքները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությունը։ 

Այդ կառույցներն ընտանիքի նոր անդամներ ընդունելով՝ իրենց ձեռքում պետք է ունենան ներգործության միջոցներ, որպեսզի ոչ բարեխիղճ գործընկերներին ստիպեն իրենց հռչակած առաքելությանը համահունչ գործել։ 

Այս համատեքստում միջազգային կազմակերպությունների պատժամիջոցներն այդ կազմակերպությունների կողմից օգտագործվող իրավական, քաղաքական, տնտեսական այն միջոցներն են, որոնք օգտագործելով՝ նրանք հնարավորություն են ունենում ազդել պետության վրա, ստիպել, որ պետությունն իր հանձնառություններին համահունչ գործի»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ պատժամիջոցները արդյունավետության տարբեր աստիճաններ կարող են ունենալ։ 

«Որոշ դեպքերում այդ հանգամանքը կախված է նաև պետության միջազգային վարկանիշից ու հզորությունից։ Հայտնի է, որ գերտերությունների պարագայում ներգործության միջոցներն այդքան էլ արդյունավետ չեն, մինչդեռ ավելի փոքր պետությունների դեպքում դրանք կարող են արդյունավետ լինել»,-հավելեց Ս. Սահակյանը։ 

Անդրադառնալով մինչ այս Հայաստանի ունեցած «փորձին»՝ նա ընդգծեց. «Եղել են բանաձևեր, կոչեր, որոնցով ՀՀ իշխանություններից պահանջել են ավելի հետևողական լինել մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ 

Եղել են նաև որոշակի դեպքեր հետաքննելու պահանջներ, նաև դատապարտող ռեզոլ յուցիաներ ենք ունեցել Արցախյան կոնֆլիկտի առումով։ Ընդհանուր առմամբ, մինչ այս պետությունն ավելի համագործակցող է եղել, և նշվածները Հայաստանի նկատմամբ լրջագույն սանկցիաների կիրառման չեն հանգեցրել»։ 

Այդուհանդերձ, Ս. Սահակյանն արդեն այս փուլում մատնանշեց հատկապես վերջին զարգացումների հանգամանքը՝ համարելով այն զգայուն՝ պատժամիջոցների վերաբերյալ հարցերի հնարավորության տեսանկյունից։ 

Նախ՝ նա մատնանշեց որոշ երկրների մի շարք օրինակներ։ 

«Մինչ օրս Եվրոպայի խորհրդի շրջանակներում ավելի խնդրահարույց երկրների շարքում են դիտարկվել Ռուսաստանը, Թուրքիան, վերջին ժամանակներում՝ նաև Ադրբեջանը։ Նոր ծագած խնդիր ունեն նաև Լեհաստանի հետ։ Չենք բացառում, որ այս շարքը կհամալրվի նաև Հայաստանով։

 Որպես կանոն, այդ կառույցները տարբեր մասնագիտական կառույցների կամ հենց խորհրդարանական վեհաժողովի մակարդակով պետությանը կոչ են անում համապատասխանեցնել որոշակի գործողություններ Եվրոպայի խորհրդի կանոնադրության նպատակներին։ 

Օրինակ՝ Ռուսաստանին Ղրիմի դեպքերից հետո պահանջ ներկայացրեցին, որ Ռուսաստանն իր զորքերը հանի Ղրիմից, ինչպես նաև դադարեցնի արևել յան Ուկրաինայում առանձին ուժերին աջակցել։ Սա ռեզոլ յուցիա էր, պարտադիր իրավաբանական ուժ չուներ, և Ռուսաստանի իշխանություններն անտեսեցին այն։ 

Ռեզոլյուցիային որևէ լուրջ գործողություն չհաջորդեց, ավելին՝ ՌԴ-ն թուլացրեց իր համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ։ 

Արդյունքում 2014 և 2015 թվականներին ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին, որոնցից մեկը երկրի պատվիրակությանը քվեարկելու իրավունքից զրկելն էր, ինչը պահպանվեց մինչև 2019 թվականը։ 2019թ. քննարկումներից հետո որոշ պատժամիջոցներ վերացվեցին։ Կան նաև գործեր՝ կապված մարդու իրավունքների խախտումների հետ»,-նշեց նա՝ օրինակ բերելով իրավապաշտպան Սերգեյ Մագնիտսկու գործը, երբ հետաքննություն իրականացնելու ռեզուլ յուցիան չկատարելու համար Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ են կիրառվել։ 

Վերադառնալով հայաստանյան իրականություն՝ Ս. Սահակյանի հետ զրույցում վերոնշյալ թեմայի համատեքստում Վենետիկի հանձնաժողովի օրինակը բերեցինք, որի խորհրդատվական կարծիքը, կարծես թե, իշխանությունների համար պարտադիր բնույթ չի կրում։ «Վենետիկի հանձնաժողովը գործում է Եվրոպայի խորհրդի ներքո։

 Հասկանալի է, որ Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության և իրավունքի գերակայության ստանդարտներ է ներդնում, ու դրանց համապատասխանությունը գնահատում է իր մասնագիտական կառույցների միջոցով, որոնք իրենց հերթին պետություններին աջակցելով՝ տալիս են խորհրդատվական կարծիքներ։ Եվ այս աջակցությունն է, որը պետություններին մոտեցնում է ժողովրդավարական արժեքներին։ 

Եթե լինում են այնպիսի պետություններ, որոնք անլուրջ են մոտենում Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքներին, Եվրոպայի խորհրդի քաղաքական մարմինները հետևություն են անում առ այն, որ պետությունը չի ցանկանում ժողովրդավարական հարցերում արդյունավետ համագործակցել միջազգային կառույցի հետ, որ պետությունը հետընթաց է արձանագրում ժողովրդավարական և իրավական արժեքներից։ 

Հիմա եթե այդ հետընթացը կտրուկ դրսևորումներ է ունենում, ապա Եվրոպայի խորհրդի քաղաքական մարմիններն արդեն բանաձևերի միջոցով որոշակի գործողություններ կատարելու կոչ են անում։ Այսինքն, այդ պատասխանատվությունը չեն թողնում միայն մասնագիտական կառույցների վրա, իրենք էլ են դերակատարություն ստանում։ Պետությունից պահանջում են ձեռնարկել որոշակի գործողություններ։ Եթե պետությունը դարձյալ անտեսում է կարևորագույն քաղաքական մարմնի մոտեցումները, արդեն քննարկվում են պատժամիջոցներ կիրառեու հնարավորությունները»,-ընդգծեց Ս. Սահակյանը։ 

Վերջինս շեշտեց, որ մեր պետությունն, ընդհանուր առմամբ, մի վնաս արդեն կրել է։ «Հետհեղափոխական զարգացումներում Հայաստանի դրական իմիջի, զարգացման մեծ սպասում և ներուժ կար, բայց այդ ռեսուրսն արդեն վատնված է։ 

Եվ այլևս Եվրոպան Հայաստանին որպես դեմոկրատական արժեքների դրոշակակիր չի ընկալում։

 Ճիշտ հակառակը, արդեն պատկերացնում է, որ ժողովրդավարական որոշ արժեքներ իրական սպառնալիքի տակ են, ինչն ընդհուպ մինչև կարող է հանգեցնել ժողովրդավարական և իրավական արժեքների մեծագույն կորստի։ Սա ահազանգող է։ Մենք պետության իմիջի տեսանկյունից ունենք հսկայական կորուստ, որն անդառնալի է»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Խոսելով արդեն հնարավոր պատժամիջոցների բնույթի մասին՝ նա շեշտեց. 

«Կարծում եմ, որ սկզբնական փուլում Եվրոպայի գործընկերները կփորձեն դիվանագիտական և քաղաքավարության շրջանակներում երկխոսել իշխանությունների հետ՝ փորձելով հասկանալ երևույթների անդառնալիության աստիճանը։ 

Իսկ երբ կունենան վերջնական ընկալում առ այն, որ զարգացումները չեն ընթանում ժողովրդավարական ճանապարհով, և մի շարք արևել յան ու եվրոպական երկրների շարքում նաև Հայաստանն է, կսկսեն քննարկել պատժամիջոցների հարցերը։ 

Ենթադրվում է, որ դրանք սկզբնական շրջանում կլինեն քաղաքական բնույթի, օրինակ՝ պատվիրակությանը կարող են զրկել, սահմանափակել իրավունքներից։ Չեմ բացառում, որ դրանք կստանան նաև տնտեսական բնույթ։ 

Օրինակ՝ Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալները կկրճատվեն, ինչը նաև անդրադարձ կունենա ՀՀ-ԵՄ, ՀՀ-Համաշխարհային բանկ համագործակցության վրա։ Այս կառույցները Հայաստանում որոշակի ժողովրդավարական զարգացումների պայման կդնեն, առանց որի ֆինանսական միջոցներ չեն տրամադրի։ 

Որպես ֆինանսական միջոցների տրամադրման նախապայման՝ կշեշտվի ինստիտուտները հարգելու, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև այլ կարևոր պահանջների կատարումը։

 Ես չեմ կարծում, որ Հայաստանն այնքան մեծ ռեսուրս ունի, որ երկարատև դիմակայի քաղաքական ճնշումներին և չգործի միջազգային կառույցների հանձնառություններին համապատասխան։ 

Իսկ եթե, այնուամենայնիվ, այդ վիճակը շարունակվի, չենք բացառում նաև անդամակցության կասեցման խնդիրները, թեպետ դրանք ավելի ծայրահեղ միջոցներ են։ Գործնականում նման դեպքեր շատ չեն եղել։ Կարծում եմ՝ շատ ավելի հեշտ միջոցներով Հայաստանը կբերվի գործընկերության դաշտ»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME