Դեբեդ գետի հոսանքի մեջ ընկած անչափահասի դիակը հայտնաբերեցին
SOCIETYՀունիսի 22-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դեբեդ գետում լողալու ժամանակ երկու անչափահաս տղաներ` 2000 թ. ծնված Արեգ Շահբազյանը և նույն թվականին ծնված Լևոն Գասպարյանը, ընկել են գետի հոսանքի մեջ:
Արեգ Շահբազյանին օգնել են դուրս գալ գետից, իսկ Լևոն Գասպարյանին հայտնաբերելու ուղղությամբ կատարվել են որոնողական աշխատանքներ:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների, Նոյեմբերյանի քննչական բաժնի և ԱԻՆ Գեղարքունիքի մարզային վարչության ջրասույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հունիսի 22-ին, ժամը 19.33-ին, Հաղթանակ գյուղի վարչական տարածքում, Դեբեդ գետից, հայտնաբերել են Լ. Գասպարյանի դիակը:
Կատարվում է քննություն:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



