Yerevan, 18.May.2026,
00
:
00
BREAKING


«Սթափվեք, քանի շատ ուշ չի, եւ անձնական ամբիցիաները մի դարձրեք մարդկանց համար դատավճիռ». Սոֆյա Հովսեփյանը՝ փոխնախարարին

VIDEO

 

Այս նախագիծը որքան սպասված է շատերի կողմից, այնքան էլ սպասված չէ այն մարդկանց կողմից, որոնք ծխում են եւ գտնում են, որ իրենց իրավունքները այս նախագծով կարող են ոտնահարվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին ԱԺ-ում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման» մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նշենք, որ այս օրնագծերով հիմնական զեկուցողը Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն է:

Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ ինքը կողմ է այս փաթեթի խստագույնս կիրառմանը. «Բայց ես հիմա չեմ ուզում խոսել օրենքից: Ուզում եմ խոսել երկու պարադոքսալ մոտեցման մասին: Տիկին Նանուշյանը խոսում է առողջության պահպանման, ծխելու վնասների մասին, որեւէ մեկը չի կասկածում, որ առողջապահության նախարարությունը առավելագույն շահը պետք է ունենա յուրաքանչյուր մարդու առողջության պահպանման համար, բայց միաժամանակ գործողություններ ու քայլեր են լինում, որոնք անմիջականորեն առնչվում է տիկին Նանուշյանի հետ, որտեղ առողոջությաւնը դուրս է մղվում, որովհետեւ կան անձնական ամբիցիաներ»,-ասաց պատգամավորը:

Նա անդրադարձավ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի եւ Նորքի ինֆեկցիոն կենտրոնի միացման խնդրին՝ նշելով, որ դա կապված է անձամբ փոխնախարար Նանուշյանի անվան եւ գործունեության հետ:

Ինչ վերաբերում է Նանուշյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա նշել էր, որ այն մարդիկ, որոնք այս օրերին որոշակի շահերից ելնելով խոսում են ՄԻԱՎ-ով անձանց անունից ու նրանց կարիքներից, երբեւէ չեն հանդիպել նրանց հետ, Սոֆյա Հովսեփյանն ասաց. «Հիասթափեցնեմ ձեզ, մի քանի օր առաջ ես եմ խոսել, ոչ միայն հանդիպել եմ, այլեւ աշխատել եմ որպես հոգեբան: Այն, որ պատկերացնում եմ, թե ինչ կարող է որպես ռիսկ լինել, ձեր մոտեցումներն արդեն աղետալի է: Խոսել այստեղ առողջության պահպանման մասին եւ գործել մեկ այլ ոլորտում հակադարձ, ես զարմանում եմ, թե դա ինչպես կարող է լինել: Ես ուրախ կլինեմ, որ բոլոր ոլորտներում, բոլոր քայլերում հարգվի յուրաքանչյուր քաղաքացու իրավունք, որովհետեւ այս պահին խստագույնս ոտնահարված է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքները:

Եթե նրանց տանում ենք պոլիկլինիկ ծառայության մեջ, ուղղակի այդ մարդկանց տանում ենք դատապարտման: Սթափվեք, քանի շատ ուշ չի, եւ անձնական ամբիցիաները մի դարձրեք մարդկանց համար դատավճիռ»:

Հիշեցնենք, որ փոխնախարար Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել. «Բոլոր նրանց եմ ուղղում խոսքս, ովքեր այս օրերին որոշակի շահերից ելնելով խոսում են ՄԻԱՎ-ով անձանց անունից ու նրանց կարիքներից. դուք երբեւիցե հանդիպե՞լ եք ՄԻԱՎ-ով ապրող անձի, ձեռքը սեղմե՞լ եք, հարցրե՞լ եք նրան, թե ինչ սոցիալական, առողջապահական կամ իրավական խնդիրների են իրենք բախվում իրենց ամենօրյա կյանքի ընթացքում, փորձե՞լ եք այդ խնդիրները խորությամբ ուսումնասիրել, գտնել լուծումներ, մշակել ծրագրային առաջարկներ, գուցե նաեւ բյուջեի օրենքի նախագծի առաջարկ կամ օրենսդրական այլ առաջարկ։

Փորձեք այս ուղիով գնալ, վստահեցնում եմ ձեզ, որ դրանով մի քիչ ավելի կթեթեւացնեք նրանց հոգսերը, այլ ոչ թե առանց խորությամբ հասկանալու խնդիրները՝ ամբողջ երկրով մեկ գոռալ, թե իրենց իրավունքները վտանգված են»:

 

 

Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGO