Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել են «ՎԱԶ-21099», «BMW 325» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած
SOCIETY
Փետրվարի 12-ին, ժամը 22:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Վլադիմիր Գ., ծնված 1984 թ.), «BMW 325» (վարորդ՝ Նարեկ Ե.) և «Honda» (վարորդ՝ Սուրեն Մ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան և ուղևոր Քնքուշ Հ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



