Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչ է կատարվում բանակում. սա ամեն մեկիս պատասխանատվության հարցն է

ANALYSIS

Past.am

Հանրությանը ցնցել է բանակից ստացված հերթական ողբերգական տեղեկությունը: Արցախում մահացել է երկու ժամկետային զինծառայող: Նրանք մահացել են ոչ հակառակորդի գնդակից: Դեռևս պարզ չեն դեպքի մանրամասները, սակայն հազիվ թե դրանք պարզ լինելու դեպքում մեղմեն մի կողմից մարդկային կորստի սուր ցավը, մյուս կողմից՝ հանրության մեջ արդեն իսկ առկա տագնապն ու մտահոգությունը զինված ուժերում տիրող իրավիճակի, այսպես ասած ոչ կանոնադրական հարաբերությունների կամ խաղաղ պայմաններում զոհերի առնչությամբ: Ընդ որում, այստեղ պետք է արձանագրել մի հանգամանք՝ մեկընդմիշտ պետք է մի կողմ դնել վիճակագրությունը, եթե նույնիսկ այն խոսում է դեպքերի նվազման մասին: Դա մեզ խաբում է, մոլորեցնում, կամ դրանով մենք ենք մեզ խաբում ու մոլորեցնում:

Մենք ունենք մարդկային խիստ սահմանափակ ռեսուրս և, ըստ այդմ, անգամ մեկ զինվորի կյանքը մեզ համար գերագույն արժեք է, առաջնային պահպանության ենթակա արժեք: Անկասկած է ևս մի հանգամանք: Առկա ողբերգական իրավիճակը զուտ կառավարման էֆեկտիվության խնդիր չէ, որովհետև այստեղ գործ ունենք խորքային, քաղաքակրթական խնդրի հետ: Այն, ինչ կատարվում է բանակում զինվորների հետ փոխհարաբերության առումով, ինչը հաճախ հանգեցնում է ողբերգական հետևանքի, մի երևույթ է, որը տասնամյակներով գեներացվել և, մեծ հաշվով, առ այսօր գեներացվում է հասարակության ամենատարբեր շերտերում, եթե ոչ մանկապարտեզից սկսած, ապա դպրոցից՝ հաստատ: Դա կկոչվի քրեական ենթամշակույթ, թե որևէ այլ անվանում կունենա, «ճաշակի» հարց է, բայց որ այդ երևույթը արդեն «ճաշակի» մակարդակի կամ աստիճանի է հասցվել՝ ընդհուպ զանգվածային լրատվամիջոցներով, հեռուստատեսությամբ գրեթե ամեն ալիքով հորդող տարաբնույթ սերիալներով և այլ ձևաչափերով, աներկբա է: Նույնքան աներկբա է, որ այլևս պատճառն ու հետևանքը այնպիսի հարաբերակցության մեջ են, որ երկուսի դեմ պայքարը պահանջում է ինտենսիվություն, և վերջինը, թերևս, ավելի: Որովհետև վերջինը արժենում է մարդկային կյանքեր, թեև, մեծ հաշվով, ողբերգությունը սկսում է առաջինից՝ հանրային արժեհամակարգից, աշխարհընկալումից և այլն:

Ազգային ժողովում ընդունվեց օրենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին: Մինչդեռ մենք, որպես հասարակություն, ոչ միայն դեռևս չունենք օրենքի կիրարկման ընդգրկուն գործընթացի մասին պատկերացում, այլ անգամ օրենքի անհրաժեշտության մասին չունենք անվերապահ կոնսենսուս: Դրա վառ վկայությունն այն էր, որ խորհրդարանում կար անգամ ուժ, որը համարձակվում, և անգամ անհարմար չէր զգում խոսել այդ օրենքի ընդունման դեմ: Եվ դա այն դեպքում, երբ նույն այդ ուժի ներկայացուցիչներն ու համակիրները կարող են լուրջ դեմքով դատապարտել բանակում ողբերգությունները և կոչ անել ձեռնարկել քայլեր, առանց դույզն ինչ մտածելու պատճառահետևանքային շղթայի և դրանում սեփական պատասխանատվության մասին: Եվ այստեղ է, թերևս, հարցերի հարցը՝ տեղի ունեցողի հանդեպ յուրաքանչյուր քաղաքացու սեփական պատասխանատվության հարցը: Եթե մենք խնդրին չմոտենանք հենց այդ հարցադրումով, մենք որևէ էական քայլ չենք անելու դեպի լուծում, որևէ էական շարժ չենք կատարելու բանակում առկա ողբերգական իրողությունների խորքային լուծման ուղղությամբ: Մինչդեռ, ողբերգությունները շատ շատերի համար առիթ են քաղաքական շահարկումների ուղղությամբ քայլելու համար, դրանք համարելով անձնական, խմբային շահեր սպասարկելու պատեհ առիթներ, երբեմն նույնիսկ սգակիր ուղեկցողների դեմքով: Իրավիճակը պահանջում է մոբիլիզացիա, ինչպես պատերազմում: Պարզապես տվյալ դեպքում խոսքը ոչ թե պահեստազորի մոբիլիզացիայի մասին է, այլ քաղաքացիական մոբիլիզացիայի, որովհետև գործ ունենք ոչ թե արտաքին, այլ խորքային թշնամու հետ, կամ, այլ կերպ ասած՝ որքան էլ ցավալի լինի դա խոստովանել, ցավալիորեն գործ ունենք ինքներս մեզ հետ:

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation