Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Թավադյանին երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել. հայտնի են երաշխավորողները

SOCIETY

«5-րդ» ալիք ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին նոր միջնորդություն է ներկայացվել դատախազություն։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպանի փոխանցմամբ՝ Թավադյանի համար երաշխավորել են ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը,  Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը, քաղաքագետ Արծրուն Պեպանյանը, գրող, հրապարակախոս  Սպարտակ Ղարաբաղցյանը, «5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին նոր միջնորդությունից, բողոքարկվել է նաև Թավադյանի գույքի վրա կալանք դնելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել։ Ընդ որում՝ այդ մասին պաշտպանական կողմը տեղեկացել է ՝ ի պատասխան գրավոր ներկայացված միջնորդության։ Հարցին ի պատասխան, թե՞ ինչու նախաքննական մարմինը չի տեղեկացրել գույքի վրա կալանք դնելու որոշման մասին և արդյո՞ք այդտեղ միտում է նկատվում, պաշտպանը նկատեց, որ նախկինում նման գործընթացով անցել են և միտում տեսնում է։

«Ընդհանրապես օրենսդրությունը նախատեսում է, որ, եթե գույքի վրա կալանք է դրվում և այդ որոշման շրջանակներում գույքն առգրավվում է, պետք է անձին նախապես ներկայացվի այդ որոշումը, որի մեջ պետք է նշված լինի կոնկրետ պատճառաբանություն, թե ինչու է դա դրվում, նշված լինի կոնկրետ չափ, թե ինչ չափն է բավարար այդ նպատակին անցնելու համար և այդ չափով անձին առաջարկվի հանձնել գույք՝ իրեն պատկանող և արձանագրություն կազմվի դրա մասին։ Դա պատշաճ դատավարական ընթացակարգ է։ Մեզ մոտ ամեն ինչ հակառակ է կատարվում։ Սկզբից կատարվում են առգրավումներ, վերցվում են խուզարկության նպատակների հետ կապ չունեցող միջոցներ, հետո դրանից հետո որոշում է կայացվում գույքի վրա կալանք դնելու, հետո այդ որոշումը միայն մեր կողմից  պահանջելուց հետո է տրամադրվում  մեզ։ Այսինքն՝ մինչև այդ մենք պահանջել ենք զուտ ենթադրություն ունենալով, որ նման որոշում կա։ Եթե չպահանջեինք, գուցե չտային էլ»,- ասաց Խուդոյանը։

Խուդոյանի խոսքով՝ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ։

«Բացի այդ՝ գույքի առգրավումը խուզարկության թույլտվության որոշման մեջ չի եղել»,- ասաց պաշտպանը։ «Անձի անշարժ գույքի վրա կալանք են դնում, երբ որևէ պատճառաբանություն չկա, թե ինչու է դա կատարվում և ինչ չափն է բավարար»,- նշեց Խուդոյանը՝ հավելելով, որ այս գործով մեկ-երկու փորձաքննությունից ավել 150-200.000 ՀՀ դրամից ավել ծախս չի կարող լինել։

Ըստ նրա՝ խուզարկության ընթացքում առգրավված դրամական միջոցներն անհիմն վերցվել և պահվում են։

Ինչ վերաբերում է հեռուստաընկերությանն, ապա Խուդոյանն ասաց, որ   Արմեն Թավադյանին պատկանող «5-րդ ալիք» ՀԸ-ն ևս կալանքի տակ է՝ որպես սեփականություն, այսինքն՝ չի կարող վաճառվել, բայց հեռուստաընկերության հաշվի վրա կալանք դրված չէ։ Հարցին, թե արդյո՞ք կալանք է դրված նաև նույն գործով մյուս մեղադրյալի գույքի վրա, պաշտպանն ասաց, որ նման տեղեկատվություն չունի։

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։

Նախաքննական մարմինը ոստիկանության կողմից ներկայացված արարքը որակել է սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից եւ մեղադրանք առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից՝ ավելի վաղ ձերբակալված Վ.Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, եւ նրան ազատել արգելանքից։ Փոխարենը նույն օրը ձերբակալվել է հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ապա նաեւ կալանավորվել՝ նույն մեղադրանքով։

Աղբյուր` Փաստինֆո

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder