Yerevan, 07.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կաշվե «հողաթափերից» նրբագույն գուլպաներ ու զուգագուլպաներ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գուլպաների պատմությունը սկսվել է հին ժամանակներից: Հին Հունաստանում կանանց համար ցուրտ գիշերներին փրկություն է եղել փափուկ կաշվե «հողաթափեր» հագնելը, իսկ տղամարդիկ, ովքեր իրենց համարել են «բարձր կաստայի» ներկայացուցիչներ, գուլպա չեն կրել: Նրանց կարծիքով, դա եղել է ամոթ: 

Քանի դեռ նրանք իրենց երևակայել են որպես աշխարհի տիրակալ, կանայք, ընդհակառակը, վայելել են իրենց ոտքերի պաշտպանված լինելու ողջ հարմարավետությունը: Հետագայում հույն կանայք սկսել են անգամ փողոց դուրս գալ իրենց կաշվե «հողաթափերով»: 

Արդյունքում կես դար անց գուլպաները դարձել են հույների զգեստապահարանի պարտադիր մաս: Միջնադարում գուլպաների արտադրությունը էվոլ յուցիոն թռիչք է արձանագրել: 15-րդ դարի Եվրոպայի գերագույն տիրակալների կյանքը դարձել էր աննախադեպ շքեղության դարաշրջան: Այն ժամանակ ձգտել են պերճաշուք դարձնել բացարձակապես ամեն ինչ` սկսած կահույքից մինչև ներքնազգեստ, և այդ բախտին են արժանացել նաև գուլպաները: 

Կաշվե «հողաթափերին» փոխարինելու են եկել կտորից կարված հաստ գուլպաները, որոնք թաքցնում են ոչ միայն ոտնաթաթերը, այլ նաև ոտքերն ամբողջությամբ: 

Մինչև ծնկները հասնող գուլպաների ստեղծման խթան է հանդիսացել բանակը: Որպես զի պաշտպանեն իրենց ոտքերը, զինվորները սկսել են հագնել երկար նեղ գուլպաներ: Եվրոպական թագավորներն անմիջապես գնահատել են այս նորամուծությունը և անմիջապես իրենց զգեստապահարանները համալրել դրանցով: 

Հենց այդ ժամանակվանից էլ Իտալիայում հայտնվել են կալսոնները` ոտքերը կիպ գրկող վարտիքները: Իսպանիայում ևս սկսել են կրել թանկարժեք գործվածքներից պատրաստված և ասեղնագործ գեղեցիկ նախշերով կամ թանկարժեք քարերով զարդարված գուլպաներ: 

Այդպիսի գուլպաներ կրել են բացառապես ազնվական դասի տղամարդիկ, և դրանք երբեմն նույնիսկ փոխարինել են սովորական տաբատին: Ի տարբերություն Իսպանիայի, Մեծ Բրիտանիայում գուլպաների հիմնական սպառողները կանայք են եղել: 

Այդ ամենը՝ շնորհիվ Էլիզաբեթ Առաջին թագուհու, որը մինչև ծնկները հասնող մետաքսե գուլպաների մեծ երկրպագու էր և դրանով էլ նպաստել է, որ իր երկրում տեքստիլ արդյունաբերության տվյալ ճյուղը արագորեն զարգանա: 

Կապված ջուլհակագործության զարգացման հետ՝ գուլպաների պատմությունը նոր թռիչք է արձանագրել 16-րդ դարի վերջին, այդ ժամանակվանից սկսվել է գուլպա-զուգագուլպաների զանգվածային արտադրությունը: 

Մի քանի դար անց էլ Ֆրանսիայում հայտնվել է գուլպայագործական առաջին հաստոցը: Մոտավորապես հարյուր տարի առաջ հայտնվել են այն տեսակի գուլպաներ, ինչպիսիք արտադրվում են հիմա: Ժամանակի ընթացքում առաջացել է նաև ռետինե երիզներով գուլպաների և կապրոնե զուգագուլպաների պահանջարկ: 

20-րդ դարի սկզբին գուլպաներով սկսել են հետաքրքրվել մոդել յորները: Նրանք բազմաթիվ փորձարկումներ են իրականացրել ինչպես գուլպաների նյութի տեսակներով, այնպես էլ արտաքին տեսքով և գույնով: 

Գուլպաները և զուգագուլպաները ներկայումս էլ հանդիսանում են զգեստապահարանի այնպիսի կարևոր բաղկացուցիչ, ինչպես շրջազգեստները, տաբատները, ներքնազգեստները և այլն:

 

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46