Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ հույ­սեր ունեն իշ­խա­նու­թյուն­նե­րը հան­րաք­վեի հետ կապ­ված

ANALYSIS

Ներկա պահին քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներում առաջնային նշանակություն է ստացել սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի թեման։

 Քաղաքական ուժերը փորձում են հասկանալ, թե ինչպիսի ուժերի հարաբերակցություն է գործում, ինչպես պետք է դիրքավորվել քարոզարշավից առաջ՝ տեղի ունեցող զարգացումներից առավելագույն շահով դուրս գալու համար։ 

Փետրվարի 17-ից արդեն մեկնարկում է քարոզարշավը, և հայտնի է, որ «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։ 

«Այո»-ի քարոզչությանը միանում են մի քանի միավորներ, որոնց մասնակցությունը, սակայն, էական օգուտ տալ չի կարող իշխանությանը, եթե չասենք հակառակը: Խոսքը մասնավորաբար ՀԱԿ-ի մասին է: Իսկ ահա «Ոչ»-ի առումով հարցականները դեռևս շատ են։ Խոսքը բացառապես համակարգված, համախմբված «Ոչ»-ի մասին է, այլ ոչ թե հատվածական նախաձեռնությունների: 

Ըստ առկա տրամադրությունների, բացառված չէ, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի մեծ մասը գնա հանրաքվեն բոյկոտելու ճանապարհով, ինչն առաջին հայացքից թվում է, թե իշխանությունների քարոզչության համար լայն դաշտ կապահովի։ 

Սակայն մյուս կողմից՝ պետք է դիտարկել, որ իշխանություններին որոշ առումով ձեռնտու է «Ոչ»-ի շտաբի ձևավորումը, քանի որ դա հնարավորություն կտա հանրաքվեի քարոզարշավը տանել «սևերի» ուղղությամբ, թիրախավորել բոլոր նրանց, որոնք «Ոչ» են քարոզելու: 

Հակառակ քարոզչական ճամբարի գոյության պարագայում իշխանությունները հնարավորություն կստանան ատելություն գեներացնել ընդդիմադիր ուժերի նկատմամբ՝ մեղադրելով բազմապիսի հանցանքների մեջ: Չնայած, դա լինելու է ցանկացած պարագայում, քանզի «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ»... նախկինների մասին: 

Ուղղակի, խնդիրն այն է, թե ինչ դոզայով է ընթանալու սեփական վարկանիշը փրկելու ուղղությամբ տարվող «սևաքարոզը»: Մյուս կողմից, դա իշխանություններին թույլ կտա գործընթացը «լեգիտիմացնել» ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում, քանզի արդեն իսկ միջազգային կենտրոնների առկա են կոշտ քննադատություններ։ 

Իշխանությունների համար շահավետ է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ ժողովրդավարական ընտրական պրոցեսներ են տեղի ունենում երկրում, բախվում են տարբեր տեսակետներ, հանրությունը լայնորեն ներգրավվում է հանրաքվեի քարոզչության գործընթացում։ 

Դա կարող է լրացնել այն բացը, որ նախագիծը նախքան հանրաքվեի դնելը քննարկման չի դրվել հասարակական և քաղաքական լայն շրջանակների համար, խախտվել են բազմաթիվ ընթացակարգեր, ոտնահարվել է Սահմանադրությունը, չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողովին, հանրաքվեի որոշումն ընդունվել է միակողմանի և հապճեպորեն և այլն։ 

Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշեն, որ քանզի հանրաքվեի անցկացումն ինքնին անօրինական է, պետք է գնալ լուռ բոյկոտի կամ վերջինիս քարոզչության ճանապարհով։ 

Այս դեպքում «Այո»-ի շտաբը քարոզարշավում կմնա որպես միայնակ խաղացող։ Իհարկե, այդպես շատ ավելի հեշտ կլինի, սակայն կստացվի մենախոսություն, ինչից հանրությունը վաղուց ձանձրացել է, հատկապես, որ թեմաներն ու թիրախները չեն փոխվում: 

Իհարկե, անձամբ վարչապետ Փաշինյանը կմասնակցի քարոզարշավին, կփորձի ոգևորել ժողովրդին, սակայն դեռևս հարց է, թե ինչպես է վարչապետը մոտիվացնելու քաղաքացիներին, որ ապրիլի 5-ին անպայման գնան ընտրատեղամասեր և «այո» ասեն սահմանադրական փոփոխություններին։

 Իշխանություններին առնվազն 650 հազար ձայն է պետք, ինչը քիչ թիվ չէ։ Պաթետիկ, չափազանց թույլ ոտանավորներ գրելո՞վ, նոր ձերբակալություններո՞վ, նոր սատանաներ փնտրելո՞վ, «սերժառոբական» թեմայով անվերջանալի մանիպուլ յացիաներո՞վ...

 Պետք է հաշվի առնել, որ անգամ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ իշխանության վարկանիշը հասել էր իր պիկին, ընտրությանը մասնակցելու առումով քաղաքացիների մոտ պասիվություն էր նկատվում, և ընտրություններին մասնակցեց ընտրողների ընդամենը 48,63%-ը։

 Եվ պատահական չէ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանը մի քանի անգամ ժողովրդին կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրությանը։ Այն ժամանակ քաղաքացիները մեծ հույսեր էին կապում Փաշինյանի հետ, իսկ հիմա իշխանությունների գործունեությունից ահռելի հիասթափություն է նկատվում։ 

Ուստի իշխանությունների համար բարդ է լինելու հանրաքվեին անհրաժեշտ քանակով քաղաքացիների մասնակցությունն ապահովելու հարցը (եթե, իհարկե, չգնան նախկինների ճանապարհով ու չկիրառեն ամբողջ վարչական ռեսուրսը, ինչը ավելի հավանական է), մանավանդ, որ քաղաքացիներից շատերը համոզված են, որ այդ փոփոխությունների արդյունքում ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցմամբ իրենց ու երկրի կյանքում ոչ մի բան չի փոխվելու, ինչպես կար, այնպես էլ մնալու է։ 

Միակ փոփոխությունը լինելու է այն, որ ՍԴ ներկա դատավորներին փոխարինելու են այսօրվա իշխանության կամակատար դատավորներ...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation