Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ «Բրեժնևի մեքենան» հաղթեց «Մոսկվիչին»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդային Միության ամենահայտնի ավտոմեքենաներից մեկը «Չայկան» է: Իհարկե, մեղմ ասած, երկրի ոչ բոլոր բնակիչներն են երթևեկել դրանով, բայց բոլորը գիտեին նրա մասին: Դա պայմանավորված էր նրանով, որ ներկայացուցչական դասի այդ ավտոմեքենան նախատեսված էր միայն պետության դեմքերի սպասարկման համար: Մեքենան երկար ժամանակ է օգտագործվել՝ սկսած 20-րդ դարի կեսերից մինչև 90-ականները՝ ԽՍՀՄ-ի փլուզումը: 

Այս ապրանքանիշի ավտոմեքենաները շատ գաղտնիքներ ունեն իրենց տերերի վերաբերյալ, ընդ որում, մի քանիսը՝ լեգենդար: Այսօրվա դրությամբ այդ բացառիկ ավտոմեքենաների մի շարք սեփականատերերի ներկայացմամբ, իրենք ունեն «Չայկաներ», որոնք ժամանակին սպասարկել են անձամբ Բրեժնևին, կամ էլ, ասենք, Պուգաչովային:

 Նման ավտոմեքենաներ նախկինում հասանելի չեն եղել սովորական գնորդներին: «Չայկա» մեքենայի պատմությունը սկսվել է 1959 թվականից: 

Արտադրության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում մինչև 1989 թվականը արտադրվել է մոտ 4300 օրինակ: Ավտոմեքենան արտադրվել է երկու տարբերակով՝ «ԳԱԶ -13» և «ԳԱԶ -14»: 

Այնուամենայնիվ, որոշակի հաճախորդների համար հասանելի են եղել անհատական օրինակներ:

 Մինչ «Չայկան», որպես ներկայացուցչական ավտոմեքենա, օգտագործվել է «ԳԱԶ-Մ-12»-ը, որն ավելի ծանոթ էր որպես «ԶիՄ»: 

Բայց 1950-ականներին, կապված ավտոմոբիլային արդյունաբերության նոր միտումների հետ, երբ ավտոմեքենաներն արագորեն սկսել են փոխել իրենց արտաքին տեսքը, «ԶիՄ»-երը, իրենց արտասահմանյան գործընկերների հետ համեմատած, սկսել են հնացած տեսք ունենալ: 

Որպես արդյունք որոշվել է «ԶիՄ»-ի հիման վրա արտադրել նոր ավտոմեքենա: Առաջին փոփոխությունը եղել է «ԳԱԶ -12 Վ»ն: Բայց արտաքին նույն կառուցվածքի արդյունքում անհնար էր փոփոխել մոդելը: 

Արդյունքում երկրում բաց մրցույթ է հայտարարվել: Ներկայացվել են մի քանի ավտոմեքենաների նախագծեր, որոնցից հեռանկարային է եղել «ԶԻԼ-111»- ը («Մոսկվիչ»), որը և համարվել է հաղթողի հիմնական հավակնորդ: Այնուամենայնիվ, հաղթանակը շնորհվում է Գորկիի ավտոմոբիլային գործարանում աշխատող դիզայներ Լև Երեմեևի նախագծին՝ «ԳԱԶ-Մ -21»-ին: 

Հաջորդ երեք տարիների ընթացքում աշխատանքներ են տարվել նոր «Չայկա» ավտոմեքենայի արտադրության վրա: 

Ավելին, բավականին ժամանակ է պահանջվել ոչ թե տեխնիկական տվյալների բարելավման, այլ մեքենայի տեսքը որոշելու համար, որը անընդհատ փոփոխվել է: Արդյունքում 1959 թվականի սկզբին հանրությանն է ներկայացվել «ԳԱԶ -13»-ը, որը դուրս է եկել Գորկիի ավտոմոբիլային գործարանի հոսքագծից: 

Այն թողարկվել է մի քանի տարբերակով՝ զրահապատ՝ «ԳԱԶ -13 A», «կաբրիոլետ»՝ «ԳԱԶ -13 B», բժշկական՝ «ԳԱԶ -13C», և բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված անհատական ավտոմեքենաներ: 

Այս սերիայի ավտոմեքենաների արտադրությունն ավարտվել է 1977 թվականին, որից հետո սկսվել է նոր «Չայկայի»՝ «ԳԱԶ -14»-ի պատմությունը: 

Փոխարինման պատճառը, ինչպես նախկինում, եղել է ամերիկյան արտադրության մեքենաների արտաքին տեսքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: 

Նոր «Չայկայի» զարգացումը շարունակվել է մեկ տասնամյակի ընթացքում: Դեռևս մինչև ավտոմեքենան ներկայացնելը «ԳԱԶ -14»-ի առաջին օրինակը ծննդյան օրվա առթիվ նվիրել են Բրեժնևին: Հենց այդ պատճառով էլ «Չայկան» ժողովրդի մեջ ամրագրվել է «Բրեժնևի մեքենա» մականունով:

 

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card