Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
SOCIETY2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր) մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, հայց է ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, գրում է Aravot.am-ը։
Այն լսվելու է փետրվարի 18-ին` ժամը 11-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում։ Ինչպես աղբյուրի հետ զրույցում պարզաբանել է Անահիտ Իսկանդարյանը, նախկին նախագահին դատի տալու պատճառն այն է, որ վերջինս 2018 թվականի մարտի 31-ին ներում է շնորհել ու 4 տարի վեց ամիս ժամկետով կրճատել է սպանության մեղադրանքով դատապարտված Հարություն Սարգսյանի ազատազրկման ժամկետը։ Անահիտ Իսկանդարյանը նաև բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով իր իրավասության շրջանակներում չեղյալ համարել Սերժ Սարգսյանի կողմից շնորհած ներումը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



