Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Քնե­լուց առաջ ամեն օր աղո­թում են, որ ար­թա­նան. փայ­տե շեն­քե­րում ապ­րելն իրա­կան սպառ­նա­լիք է դար­ձել

SOCIETY

Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի մի խումբ բնակիչներ ահազանգում են իրենց սպառնացող վտանգի մասին։ Այս համայնքում երկու փայտե շենք կա, որոնցում ապրելն իրական սպառնալիք է դարձել։ Համայնքի բնակիչ, մասնագիտությամբ փաստաբան Նելլի Պապյանը մշտական չի բնակվում այստեղ, բայց ծնողները, ի թիվս այլ ընտանիքների, շարունակում են ապրել դեռ 89-90-ականներին կառուցված շենքերում։ 

 

«Շենքերը երկու հարկանի են, որոնք ի սկզբանե կառուցվել են ռուսական զորամասի սպայական անձնակազմի համար։ Զորամասի պայթյուններից հետո որևէ մեկը չի բնակվել այստեղ։ Ընթացքում տարբեր մարդիկ դուռ, լուսամուտ են դրել և սկսել են ապրել, իսկ արդեն 2011 թվականին կառավարության որոշմամբ նվիրատվության գործարքով պետությունը բնակարաններն օտարել է բնակիչներին։ 

Այդ շենքերը տասը տարվա համար են նախատեսվել, բայց արդեն շուրջ 30 տարի է՝ դրանք կան։ Արդյունքում արդեն քայքայվել են, պատերը միմյանցից առանձնանում են, առաստաղները կախվում են։ Շատ վտանգավոր իրավիճակ է նաև այն առումով, որ էլեկտրական հոսանքները փայտե պատերով են անցնում։ Եղել է նաև հրդեհի բռնկման դեպք, բայց հասցրել են այն մարել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Պապյանը։

Վերջինս նշեց, որ անցած տարվա գարնանը շենքերից մեկի պատը քանդվել է։ 

«Երբ պատը քանդվեց, դիմեցինք համապատասխան մարմինների։ Համայնքապետարանն իր հերթին դիմեց նաև արտակարգ իրավիճակների նախարարություն՝ փորձաքննություն անցկացնելու համար։ Ի վերջո, փորձաքննություն անցկացրեցին, ինչի արդյունքում ստացանք եզրակացություն, համաձայն որի, շենքը 4-րդ կարգի վթարային է գնահատվել։ 

Փաստորեն, 4-րդ կարգի վթարային երկու շենքում ապրում է 24 ընտանիք։ Յուրաքանչյուր ընտանիքում միջինը 4 անձ կա, նրանց թվում՝ նաև մանկահասակ և անչափահաս երեխաներ»,-ասաց մեր զրուցակիցը։ Նա հայտնեց, որ մշտապես դիմումներ են ներկայացրել պետական մի շարք կառույցների։ 

«Երբ նշված շենքի երկրորդ պատը քանդվեց, կրկին դիմեցինք տարբեր մարմինների, բայց արդյունքում՝ ոչինչ։ Անձամբ դիմել եմ թե՛ կառավարությանը, թե՛ Ազգային ժողով և թե՛ Կոտայքի մարզպետարան։ 

Հետաքրքիրն այն է, որ բոլոր մարմիններից դիմումները վերահասցեագրվում են Կոտայքի մարզպետարան, և մենք կրկին նույն ստանդարտ պատասխանն ենք ստանում. ասում են՝ չունենք բնակարանաշինական ծրագիր, ունենալու դեպքում ձեր խնդրին կանդրադառնանք։ 

Այսինքն, չկա ծրագիր և պարզ չէ, թե երբ կլինի։ Բայց մարդիկ սարսափելի պայմաններում են ապրում։ Ինչ է, անպայման պետք է մի դժբախտ դեպք լինի, որ նոր ասեն՝ ինչո՞ւ այսպես եղավ»,-ասաց Ն. Պապյանը։

Նա նշեց, որ իրենց համար յուրաքանչյուր տարբերակ քննարկելի է՝ միայն թե մարդկանց կյանքը վտանգված չլինի այնպես, ինչպես այսօր է։ «Նախ՝ կա հստակ խնդիր, որ անպայման վերաբնակեցման ծրագիր լինի։ 

Մյուս կողմից՝ 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներն անհապաղ ենթակա են տարհանման։ 

Այստեղ լուրջ խնդիր ունենք. կա՛մ պետք է ծրագիր լինի, մարդկանց տեղափոխեն մեկ այլ բնակարան և տեղում նորը կառուցելուց հետո միայն նրանց վերաբնակեցնեն, կա՛մ ֆինանսական փոխհատուցումներով խնդիրը կարգավորեն»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ Երևանում արդեն եղել են այնպիսի դեպքեր, որոնցով պայմանավորված՝ կառավարությունը 4-րդ կարգի վթարային շենքի վերաբնակեցման ծրագիր մշակելու որոշում է կայացրել։

«Ընդհանուր առմամբ, մեզ համար բոլոր տարբերակներն էլ քննարկելի են։ Բնակիչների խնդիրն այն չէ, թե այս կամ այն տարբերակը վատն է, մյուսը՝ լավը։ Այստեղ հարցը պարզապես կյանքի անվտանգությունն է։ 

Բոլոր տարբերակներն էլ կարելի է քննարկել, հասկանալ՝ ինչպես անել, որ փոխշահավետ, փոխարդյունավետ լինի, որ մարդիկ իրենց գլխին կարողանան տանիք ունենալ և իրենց ապահով զգան»,-հավելեց Ն. Պապյանը։

Նա հայտնեց, որ այս տարիների ընթացքում յուրաքանչյուր ընտանիք իր հնարավորությունների սահմաններում սեփական միջոցներով փորձել է որևէ կերպ բարելավել իրավիճակը։ «Վերանորոգել են, կարգի բերել, սանհանգույց են ստեղծել և փորձել են ապրել։ 

Կան նաև բնակիչներ, որոնք պարզապես թողել ու գնացել են՝ հաշվի առնելով նաև վտանգավորության աստիճանը։ Իսկ նրանք, ովքեր այլ ելք չունեն, մնացել են այստեղ ու գիշերը քնելուց առաջ ամեն օր աղոթում են, որ արթանան։ 

Բնակիչները միահամուռ ուժերով կոմունալ հարմարություններ են ստեղծել, պատերն են քիչ թե շատ ամրացրել, տանիքը՝ ևս, որ այն չքանդվի գլխներին։ 

Իրենց հնարավորությունների սահմաններում անընդհատ ուշադրության կենտրոնում են պահել խնդիրները, եթե դա էլ չանեին՝ շենքը հիմա միանշանակ քանդվել էր»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր վերջին դիմումը Ազգային ժողովին է ուղղված եղել։

 

«Բայց կրկին վերահասցեավորվել է Կոտայքի մարզպետարան և նորից նույն պատասխանն ենք ստացել. չկա ֆինանսաշինարարական ծրագիր, ունենալու դեպքում կանդրադառնանք»,-եզրափակեց նա։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder