Վթար Ջաջուռ-Վանաձոր ճանապարհին. բախումից հետո մեքենաներից մեկն ամբողջությամբ այրվել է
SOCIETYԱԻՆ-ում, փետրվարի 9-ին, ժամը 21:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Վազգեն Ս.) և «ՎԱԶ -2104» (վարորդ՝ Գևորգ Ղ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բռնկվել է. տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։42-ին, մարվել՝ 21։53-ին։ Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ -2104» մակնիշի ավտոմեքենան։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



