Ուսանողական street fashion․ Ինչ հագուստ են ընտրել հայ ուսանողները համալսարան գնալու համար
LIFEՆկատելի է, որ վերջին տարիներին հայ ուսանողիներից շատերն են հրաժարվել բարձրակրունկներով համալսարան գնալու մտքից։ Ուսանողական կերպարները, որոնք ֆիքսել է մեր ֆոտոխցիկը, ներկայացնում են հիմնականում casual ոճը, որն ամբողջ աշխարհում ընդունված է ուսանողության շրջանում։ Այս համրամավետ ոճը կրողին հնարավորություն է տալիս ինքնաարտահայտվելու հագուստի միջոցով։
Վերջին երկու տարիներին նորաձևություն է ներխուժել ոճերի խառնուրդը, որը հնարավորություն է տալիս համադրել այն, ինչ առաջին հայացքից անհամադրելի է թվում։ Այս համատեքստում ամենատարածված միտումը շրջազգեստի և սպորտային կոշիկների համադրությունն է, որն էլ գերակշռում է հայ ուսանողների մեծ մասի կերպարներում։
Այս տարի շատ նորաձև են նաև ջինսե շրջազգեստները, լայն կիսատաբատները և պիջակները, որոնք ևս արդեն հասցրել են հայտնվել հայ երիտասարդների զգեստապահարանում։

.jpg?1567506977812)
.jpg?1567506796021)
.jpg?1567506836068)
.jpg?1567506849508)
.jpg?1567506948395)
.jpg?1567506963145)
.jpg?1567507023875)
.jpg?1567507038139)
.jpg?1567507052315)
Շարունակությունը՝ այստեղ



