Ավանի ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը. նա ներկայացել է ոստիկանություն
SOCIETYՀունվարի 22-ին, ժամը 09.12-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 02.30-ից ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի կափարիչը բացելով, Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից գողացել են օդակարգավորիչը՝ օդազտիչ մեխանիզմով:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 6-ին, ժամը 17.40-ին, նա ներկայացել է Ավանի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



