26-ամյա երիտասարդը փակվել է բնակարանի իր սենյակում եւ փորձել է դանակով ինքնավնասում անել
SOCIETY
Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 6-ին, ժամը 21:13-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 48/19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է սենյակում և փորձում է դանակով ինքնավնասել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Պարզել է, որ Հաղթանակ թաղամասի տներից մեկի բնակիչը փորձում է դանակով ինքնավնասել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը սենյակի դուռը բացվել է տեղի ուժերով:
Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը Մհեր Հ.-ին (ծնված 1994 թ.) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



