Yerevan, 09.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ապարոշ՝ թա՞գ, դափնեպսա՞կ, թե՞ հերակալ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապարոշը (ռուսերեն՝ диадема) գլխի փաթույթ է՝ գլխակապ, որը հայերենում կարելի է անվանել նաև խույր, թագ, անգամ՝ վարսակալ, հերակալ կամ ծամակալ: 

«Դիադեմա» բառը հունական է՝ «Diadeo», և նշանակում է «ամրացնել» կամ «կապել»: Ըստ էության, սա թագի տարատեսակ է և ի սկզբանե եղել է բացառապես տղամարդկանց զարդ: 

Որպես թագ, նման զարդեր են կրել Ասիայի որոշ երկրների թագավորներ, հրեական բարձրագույն կրոնական հայրերը և այլ ազգերի քրմեր: Հին Եգիպտոսում «սեշեդ» անվանումով ապարոշ-պսակը, որպես գերագույն իշխանության նշան, կրել են փարավոն Սնոֆրուի ժամանակներից: 

Սակայն կարելի է համարել, որ ապարոշի պատմությունը սկսվել է Հին Հունաստանից (այնտեղից է ամբողջ աշխարհով տարածվել դիադեմա անվանումը): Հին Հունաստանում գլխակապեր, որոնք անվանվել են «DIA», կրել են հին հունական քրմերը: 

Ըստ գիտնականների ենթադրությունների, հին հունական ապարոշները հանդիսացել են մարդու՝ մեռյալների աշխարհ տեղափոխվելու խորհրդանիշներ: Ժամանակակից ապարոշների մի այլ նախատիպ կարելի է համարել դափնեպսակը: 

Դափնեպսակը Հին Հունաստանում և Հռոմում հանդիսացել է փառքի և հաղթանակի խորհրդանիշ և կարող էր պատրաստվել ոչ միայն դափնու ճյուղերից, այլ անգամ ոսկուց: Ամուսնությունների ժամանակ ևս ապարոշներ են օգտագործվել, որոնք եղել են ամուսնական պսակներ: 

Ընդ որում, այն ժամանակ հարս ու փեսայի համար նախատեսված ապարոշները տարբերվել են ժամանակակից ապարոշներից: 

Դրանք եղել են ոչ երկար ժամանակով պահպանվող և հյուսվել են դափնու, վայրի խաղողի, կիպարիսի ճյուղերից, ծաղիկներից կամ այլ բաներից: Ավելի ուշ ապարոշներ սկսել են պատրաստել մետաղներից և դրանք զարդարել անգամ թանկարժեք քարերով: 

Ներկայումս քրիստոնեական եկեղեցիներում պսակադրության ժամանակ հարս ու փեսայի գլխին պահում են մետաղական ապարոշներ: Միջնադարում ապարոշները մոդայիկ չեն եղել: Բացառություն է կազմել Բյուզանդիան: 

Այնտեղ 5-րդ դարի առաջին կեսերից թագավորներին թագադրելիս գլխին ապարոշ են դրել, ապա վեր բարձրացրել վահանի վրա: Այդ ավանդույթը ժառանգել է նաև Ռուսաստանը, և այնտեղ ևս որպես թագի տեսակ ընդունված է եղել ապարոշը: 

Հետագայում՝ 18-րդ դարի վերջերից սկսած, ապարոշների նորաձևությունը մտել է Եվրոպա, բայց արդեն որպես կանանց զարդարանքի տարր: 

Դրան նպաստել է այն ժամանակվա ազնվականության հետաքրքրությունը անտիկ ավանդույթների նկատմամբ: 19-րդ դարի սկզբներից վարպետները սկսել են հնագույն ապարոշների նմանությամբ ապարոշներ պատրաստել: 

Ընդ որում, դրանք պատրաստվել են բնական ծառերի ճյուղերի և տերևների հյուսքերի տեսքով և զարդարվել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով: Նման կերպ ապարոշները շարունակել են մոդայիկ մնալ մինչև 1920-ականները: 

Ներկայումս ապարոշներ կրում են եվրոպական տարբեր երկրների հին ազնվական ընտանիքների անդամները: Ընդ որում, որպես կանոն, դրանք պատրաստված են դեռևս 19-րդ դարում և փոխանցվում են սերունդներին ժառանգաբար: 

Նոր թանկարժեք ապարոշներ ներկայումս պատրաստվում են նաև ճապոնական թագավորական ընտանիքի անդամների և իհարկե բազմաթիվ գեղեցկության մրցույթների հաղթողների համար: 

Դե, սովորական ապարոշների մասին խոսելն անիմաստ է, քանի որ դրանք կարելի է դիտարկել որպես սովորական հերակալներ:

 

Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from Artsakh