Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Նախագիծ՝ գույ­քի և դրանց սե­փա­կա­նա­տե­րե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րի վերաբերյալ

SOCIETY

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2017 թ. հոկտեմբերի 5-ի թիվ 1337-Ն որոշման մեջ։ Ինչի՞ մասին է խոսքը։ 

Հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածը սահմանում է հարկային հսկողության ընթացքում օգտագործվող տեղեկությունների մասին դրույթը։ Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի զ) ենթակետը վերաբերում է երրորդ անձի կողմից ներկայացվող տեղեկություններին: 

Երրորդ անձը կարող է լինել պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, հարկ վճարողը, որը այս կետով այլ բան սահմանված չլինելու դեպքում` կառավարության սահմանած կարգով, հարկային մարմին է ներկայացնում այլ հարկ վճարողի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

 Երրորդ անձի կողմից հարկային մարմին պարտադիր ներկայացվող տեղեկություններն են գույքի, դրա սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները, սակայն, ինչպես նշվում է նախագծում, ներկայումս հարկային մարմինը համապատասխան լիազոր մարմնից ստանում է միայն գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին տեղեկություն, այսինքն հարկային մարմինը չի տիրապետում որևէ պահի դրությամբ գույքի և դրանց սեփականատերերի մասին տեղեկություններին: 

Բացի դա, նշվում է, որ հարկային վարչարարության գործընթացում, բազմաթիվ դեպքերով հարկային մարմինը հարցումներ է կատարում լիազոր մարմնին գույքի և դրա սեփականատերերի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչը պահանջում է լրացուցիչ ռեսուրսներ և երկարաձգում է վարչարարության իրականացման ժամկետը: 

Կառավարության որոշման այս նախագծի ընդունումը կնպաստի հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալների արժանահավատության մակարդակի բարձրացմանը, հարկային մարմնում ռիսկերի գնահատման մեխանիզմների կատարելագործմանը, մասնավորապես` հարկ վճարողների կողմից գույքի գծով ակտիվների հաշվեկշռային արժեքներն ու հարկման բազաները չհայտարարագրելու դեպքերը բացահայտելուն և կանխարգելելուն: 

Բացի դա, ՀՀ-ն անդամակցում է տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումին, որի շրջանակներում ստանձնել է պարտավորություն՝ հարկային իրավախախտումների բացահայտման նպատակով միջազգային համագործակցության շրջանակներում տեղեկատվության փոխանակման նպատակով ապահովելու անհրաժեշտ տեղեկատվական բազաների առկայությունը, իրական սեփականատերերի վերաբերյալ արդիական տեղեկատվության հասանելիությունը, ուստի նախագծի ընդունումն անհրաժեշտ է նաև ստանձնած պարտավորության իրականացման, ինչպես նաև այդ տվյալները միջազգային փոխօգնության վերաբերյալ հարցումների շրջանակներում տրամադրելու համար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder