Մոգերինի. ՌԴ-Թուրքիա լարվածությունը չպետք է ազդի Սիրիայում քաղաքական հեռանկարների վրա
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը չպետք է ազդի Սիրիայի հարցով ձեռք բերված քաղաքական հեռանկարների վրա:Reuters-ի փոխանցմամբ, այս մասին նոյեմբերի 29-ին Բրյուսելում միգրացիոն հարցերով ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից առաջ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
«Սարսափելի սխալ կլինի, եթե տեղում լարվածության հետեւանքով, որը կարող է բարձր եւ դժվար կարգավորվող լինել, մենք չեղարկենք կամ նվազեցնենք Սիրիայում դիվանագիտական եւ քաղաքական ներգրավվածության մակարդակը»,- ընդգծել է Ֆեդերիկա Մոգերինին:
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



