Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչքան արագ և կտրուկ է փորձում Փաշինյանը լուծել ՍԴ-ի հարցը, այնքան բարդ և պատային իրավիճակում է հայտնվում

ANALYSIS

Սահմանդրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ օրակարգային հարց։ Եվ չնայած իշխանական պատգամավորները հայտարարում են, թե ՍԴ ճգնաժամ գոյություն ունի, սակայն իրականում այդ ճգնաժամը արհեստականորեն է առաջ եկել Փաշինյանի նախաձեռնած քայլերի արդյունքում։

 Իշխանափոխությունից հետո ամեն ինչ իր հունով գնում էր, ՍԴ-ի շուրջ ոչ մի լուրջ խնդիր չկար, սակայն հանկարծ պարզվեց, որ ՍԴ-ն «լեգիտիմ» չէ, ու Փաշինյանը սկսեց ամեն ինչ անել, որպեսզի ՍԴ դատավորները «կամավոր» հեռանան։ 

Սա փաստում է այն մասին, որ ՍԴ-ի ինքնուրույնության պահպանման պարագայում իշխանությունները սկսել են վտանգներ տեսնել, թե իրենց որոշ նախաձեռնություններ կարող են հակասահմանադրական ճանաչվել։ 

Եվ իրավիճակը պարադոքսալ է նրանով, որ Կապանում ունեցած իր վերջին ասուլիսի ընթացքում Փաշինյանը փորձեց այլ կերպ ներկայացնել իրողությունը՝ նշելով, թե իբր 2018 թվականի մայիսից սկսած՝ սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, սակայն ինքը հրաժարվել է։ 

Եթե ուշադրություն դարձնեք, բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, որոնք իրենց ծառայությունն են առաջարկել Նիկոլ Փաշինյանին, պաշտոնների են նշանակվել կամ շարունակում են պաշտոնավարել ու իրենց պահում են հեղափոխականներից ավելի հեղափոխական։ 

Անուններ տալու հարկ չկա, սակայն այսօր պաշտոնավարում են այնպիսի պաշտոնյաներ, որոնք նախկինում անխնա քննադատության էին ենթարկվում ընդդիմադիր Փաշինյանի և նրա կողմնակիցների կողմից։ Եվ եթե Հրայր Թովմասյանն իր ծառայություններն առաջարկած լիներ իշխանություններին, ապա այսօր ՍԴ-ի հետ կապված ոչ մի խնդիր էլ չէր լինի, նույնիսկ սահմանադրական փոփոխություններ անելու կարիք էլ չէր լինի, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ այդ փոփոխությունների մեջ առանցքայինը լինելու է ՍԴ-ի հարցի լուծումը։ Այնուամենայնիվ, քանի որ սահմանադրական փոփոխությունների իրականացումը բավականին տարողունակ և ժամանակատար գործընթաց է, և չգիտես ինչպես կդասավորվեն իրադարձությունները, Փաշինյանը նախընտրում է օր առաջ լուծել հարցերը ՍԴ-ի հետ։ ՍԴ-ի անկախության վտանգավորության աստիճանը իշխանության համար ամեն օր բարձրանում է։ 

Խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունների համար գործունեության ելակետ է ոչ թե Սահմանադրությունը, այլ սեփական քաղաքական շահը, որը լեգիտիմացվում է նրանով, թե իբր ժողովուրդն իրենց վստահության քվե է տվել։ 

Եվ եթե իրենց համար առաջնահերթ լիներ երկրի գլխավոր օրենքին համապատասխան գործելը, ապա դատարանները շրջափակելու կոչեր չէին անի։ 

Սահմանադրությանը հակասող քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր, երբ ՍԴ դատավորները ճնշումների տակ են հայտնվել, քրեական գործեր են հարուցվում նրանց և նրանց մերձավորների վրա, փորձ է կատարվում նրանց պարտադրել, որ «պատվավոր» թոշակի անցնեն։ 

Ընդդիմադիր ուժերը տևական ժամանակ բարձրաձայնում են այսպիսի քայլերի անընդունելիության մասին, սակայն իշխանությունը անդրդվելի է։ 

Իսկ երբ միջազգային տարբեր կազմակերպություններ իրենց մտահոգությունն են հայտնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ապա իշխանությունները կա՛մ անտեսում են, կա՛մ էլ այն ներկայացնում են իրենց հաճո ձևով, ինչպես եղավ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և ԵԽԽՎ համազեկուցողների արտահայտած մտահոգությունների դեպքում, երբ իմքայլական պատգամավորները «ողջունեցին» այդ հայտարարությունները։ 

Այդուհանդերձ, ինչքան արագ և կտրուկ է փորձում Փաշինյանը լուծել ՍԴ-ի հարցը, այնքան բարդ և պատային իրավիճակում է հայտնվում հենց ինքը։ Դրությունն այնպիսին է, որ ցանկացած քայլ թուլացնելու է իշխանության դիրքերը։ 

Եթե Փաշինյանը չլսի միջազգային տարբեր կառույցների նախազգուշացումները և կամայական գործողությունները շարունակի, ապա շատ շուտով վերջինս կարող է կորցնել իր արտաքին լեգիտիմությունը, և իրեն դրսում չեն աջակցի։ 

Մնում է մյուս տարբերակը՝ դանդաղ նահանջ, բայց դեռ հարց է, թե այս ճանապարհով կգնա՞ Փաշինյանը, որն իր պաշտոնավարման ընթացքում կերտել է «մշտապես հաղթող ժողովրդի իշխանության» կերպարը։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation