Սեբաստիայի փողոցում «Hyundai Sonata»-ն այրվել է (ֆոտո)
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 4-ին, ժամը 23։12-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեբաստիայի փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սեբաստիայի փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հմայակ Մ., ծնված 1988 թ.) շարժիչի հատվածը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



