Նուրմագոմեդով ավագ. Խաբիբը պետք է ավարտի կարիերան
SPORTԽառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, հայտարարել է, որ իր որդին ևս 2 կամ 3 մենամարտ անցկացնելուց հետո պետք է ավարտի կարիերան:
«Կարծում եմ, որ ամենաուշը 2 տարուց Խաբիբը պետք է ավարտի կարիերան: Այդ ընթացքում նա 2 կամ 3 մենամարտ կանցկացնի»,- Նուրմագոմեդով ավագի խոսքը փոխանցում է ТАСС-ը:
Նուրմագոմեդովն իր վերջին մենամարտն անցկացրել է նախորդ տարվա սեպտեմբերին: Ռուսաստանցի մարզիկն ամերիկացի Դասթին Պորյեի հետ մենամարտում պաշտպանել էր չեմպիոնական տիտղոսը:
Խաբիբ Նուրմագոմեդովի հաջորդ մենամարտը տեղի կունենա ապրիլի 18-ին: Ռուսաստանցի մարզիկի մրցակիցը կլինի ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը: Հաղթողը հնարավորություն կստանա մենամարտել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



