ԵՀ ղեկավար. Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները բրյուսելյան գագաթաժողովում չեն քննարկվի
INTERNATIONAL NEWSՌուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների հարցը նոյեմբերի 29-ին Բրյուսելում բացվող միգրացիայի հարցերին նվիրված ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի առանցքային թեման չի լինի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:
«Այո՛ դա խնդիր է, բայց այսօրվա հանդիպման հիմնական թեման չէ»,- լրագրողներին հարցին ի պատասխան ասել է Յունկերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական ուժերը Սիրիայի տարածքում խոցել են ռուսական Սու-24 ինքնաթիռը: Միջադեպի հետեւանքով Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները վատացել են:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



