Yerevan, 28.September.2026,
00
:
00
BREAKING


Կա­ռա­վա­րու­թյան և իրա­վա­պահ հա­մա­կար­գի նկատ­մամբ ժո­ղովր­դի վստա­հու­թյու­նը ներ­կա­յումս ծայ­րա­հեղ ցածր է և շա­րու­նա­կում է ընկ­նել

INTERNATIONAL NEWS

rossaprimavera.ru-ն «Կրակոցներ «Էրեբունի պլազայում». ցավալի պատահականությո՞ւն, թե՞ անտաղանդ բեմադրություն» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի՝ 2020 թվականի հունվարի ամենակարևոր իրադարձություններից մեկը եղել է Երևանի «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում: 

Ըստ ժամանակագրության, հունվարի 23-ի կեսօրին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի վրա հարձակված զինված տղամարդը պատանդներ է վերցրել: 

Ինչպես ավելի ուշ պարզվել է, հանցագործը 1987 թվականին ծնված Արթուր Թորոսյանն է: Թորոսյանը փորձել է մտնել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ, որ տեղակայված է նույն շենքում: Այնուամենայնիվ, նա դա արել է շատ տարօրինակ կերպով՝ փոխանակ պարզապես զանգահարելու և վերելակ մտնելու, նա սկսել է բղավել, կրակել, զենքով սպառնալ և պատանդներ վերցրել: 

Զենքը, որը սկզբում շատերը սխալմամբ նշել են որպես ավտոմատ, իրականում եղել է «Սայգա -12» որսորդական հրացան: Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ ոստիկաններն անմիջապես դեպքի վայր են մեկնել: 

Արման Սարգսյանը անձամբ է բանակցություններ վարել ահաբեկչի հետ։ Տեսանյութից երևում է, թե ինչպես է Սարգսյանը շփվում ահաբեկչի հետ: 

Հանցագործը հանգիստ խոսում է ոստիկանի հետ, հետո նստում են բազմոցին և շարունակում զրույցը, ապա ահաբեկիչն առանց ձեռնաշղթաների Սարգսյանի հետ մտնում է մեքենա: 

Միջադեպն ավարտվել է, և բարեբախտաբար զոհեր չեն եղել: Երևանի դատարանը որոշել է Արթուր Թորոսյանին կալանավորել երկու ամիս ժամկետով: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ «ապօրինի զենք պահել», «պատանդներ վերցնել», ինչպես նաև «գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում» հոդվածներով: 

Այս հոդվածների համաձայն, «հրաձիգին» սպառնում է մինչև տասը տարի ազատազրկում: Հատկանշական է, որ այդպես տարօրինակ և անտրամաբանական գործող հանցագործը ոստիկանությունում շատ խելամտորեն հրաժարվել է խոսել առանց փաստաբանի: Ավելի ուշ նրա փաստաբան Էդուարդ Աղաջանյանից հայտնի է դարձել, որ մեղադրյալը համաձայն չէ մեղադրանքների հետ: 

Միևնույն ժամանակ, Աղաջանյանը ուշադրություն է հրավիրել Թորոսյանի տարօրինակ պահվածքի վրա և առաջարկել մեղադրյալի մեղսունակության դատաբժշկական փորձաքննություն իրականացնել։ Այնուամենայնիվ, նշենք, որ Թորոսյանի տարօրինակությունները նկատվել են նույնիսկ ավելի վաղ: Հենց որ հայտնի է դարձել «հրաձիգի» անունը, գտնվել է նրա ֆեյսբուքյան էջը։ 

Այդ էջը, որը ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունի, ընդհանուր առմամբ, տարօրինակ տպավորություն է թողնում: Այն պարունակում է ի պաշտպանություն Քոչարյանի տարօրինակ հաղորդագրություններ, բայց ոչ միայն դա: 

Օրինակ՝ այստեղ հրապարակված է 19-րդ դարի հայտնի միստիկ Ելենա Բլավացկու գրքի շապիկի լուսանկարը: Լրագրողները զրուցել են Թորոսյանի հարազատների և հարևանների հետ: Պարզվել է, որ Արթուր Թորոսյանը հանգիստ անձնավորություն է, ընդհանուր առմամբ լավ տպավորություն է թողնում: 

Չնայած ունեցած երկու բարձրագույն կրթությանը, նրա աշխատանքի վերջին տեղը եղել է անվտանգության ծառայության «Բերկութ» մասնավոր ընկերությունում պահակի աշխատանքը, բայց նա հեռացել է նաև այդ աշխատանքից: Այս ամենը բուռն քննարկման առարկա է դարձել համացանցում: 

Գործող կառավարության աջակիցները ահաբեկչի՝ Քոչարյանի հետ «կապից» ուրախացել են: Սակայն մեծ ռեզոնանս է առաջացել այն փաստը, որ հանցագործը ձերբակալվել է խիստ մեղմ պայմաններում՝ առանց ձեռնաշղթաների: Այդ համատեքստում հատկապես ցնցող է «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպից առաջ և հետո ընդդիմության տարբեր ակտիվիստների բերման ենթարկելու հակադրությունները: 

Ըստ լրագրող Գևորգ Խաչատրյանի, «ահաբեկիչը ինչ-որ բանակցություններից հետո զենքը հանձնել է, և նրան ուղեկցել է միայն մեկ ոստիկան՝ առանց ձեռնաշղթաների, որը շատ տարօրինակ է, եթե հիշենք, թե ինչպես են ձերբակալել Նարեկ Մութաֆյանին, որը պարզապես դատավոր Աննա Դանիբեկյանին հարց էր տվել»։ 

Շատերը ենթադրում են, որ այդ ամբողջ միջադեպը անվտանգության ուժերի սադրանքն է: Հրապարակախոս Արտակ Վարդանյանը կարծում է, որ սադրանքը կարող է հետապնդել ավելի հրատապ խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ, ընդ որում, դա իրականացվել է անվտանգության ուժերի անտաղանդ կատարմամբ։

 Ենթադրվում է, որ այն իրականացվել է Քոչարյանին կամ այլ մեկին զրպարտելու նպատակով։ Ըստ հրապարակախոս Լանա Մշեցյանի, «Երևանում ապրելը դարձել է սարսափելի, ամեն օր կրակոցներ, սպանություններ, չխոսելով արդեն «նախկինների» շարքից հայտնի մարդկանց անվերջ ձերբակալությունների մասին»։

 Ըստ նրա, այն ամենը, ինչ տեղի է ունենում, ազդում է մարդկանց վրա, և ինքնին ստեղծված այդ մթնոլորտը կարող էր Թորոսյանին հասցնել հանցագործության: 

Այն իրավիճակը, երբ օրենքի շրջանակներում գործող ընդդիմության անդամները կալանավորվում են ուժի գործադրմամբ, իսկ իրական ահաբեկիչները՝ «Սասնա ծռերը», ոչ միայն ազատ «ֆռֆռում» են, այլ նաև ստեղծում կուսակցություն և առանձնազրույցներ ունենում վարչապետի հետ, ինքնին չի կարող չհանգեցնել բռնության աճի: 

Ըստ հրապարակախոս Մարինա Մկրտչյանի, «ռազմականացված օբյեկտի զինված գրավման, պահման և պատանդների սպանության անպատժելիության նախադեպը առկա է, այնպես որ, ինչո՞ւ դա չկրկնվի, եթե դա հիմա էլ ավարտվում է ոստիկանապետի հետ ինտիմ զրույցով»: 

Շատերը այն կարծիքին են, որ անկախ նրանից՝ Թորոսյանը ահաբեկչության է գնացել սեփական նախաձեռնությամբ, թե՞ ինչ-որ մեկի դրդմամբ, ապագայում կարող է օգտագործվել Քոչարյանի և, ընդհանուր առմամբ, ընդդիմության դեմ: 

Ըստ Գևորգ Խաչատրյանի, «այդ ժամանակ կսկսվեն երկրորդ նախագահի իրական աջակիցների ձերբակալությունները, և 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը դրա օրինակն է»: Այս տարօրինակ հանցագործության պատճառների մասին չունենալով փաստեր՝ այժմ դժվար է որևէ բան ասել:

 Բայց կարելի է վստահորեն խոսել այլ բանի մասին: Տեղի ունեցածի վերաբերյալ հասարակության արձագանքը ցույց է տալիս, որ կառավարության և մասնավորապես անվտանգության ուժերի նկատմամբ ժողովրդի վստահությունը ներկայումս ծայրահեղ ցածր է և շարունակում է ընկնել:

 Եվ դա զարմանալի չէ: Մեկուկես տարվա ընթացքում բոլորը ընտելացել են նրան, որ իրավապահ մարմինները անամոթաբար աշխատում են միայն քաղաքական ընդդիմախոսներին ճնշել, իսկ ահաբեկիչներն ազատ են:

 Նման իրավիճակը չի կարող վաղ թե ուշ չհանգեցնել հանրային պայթյունի, ընդ որում, անվտանգության ուժերին ևս նման վիճակը արդեն զզվեցրել է:

Կամո Խաչիկյան

Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch