Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «ԳԱԶ 24»-ը. 3 վիրավորներից 2-ը պայմանագրային զինծառայողներ են (ֆոտո)
SOCIETY
Երեկ՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Սերգեյ Ջ-ի վարած «ԳԱԶ 24» մակնիշի 43 ՍՍ 560 համարաիշի և 29-ամյա Ռազմիկ Գ-ի վարած Mercedes մակնիշի 35 CM 223 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Կարեն Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։

1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



