Փլուզում Լեոյի փողոցում
SOCIETYNews.am-ը գրում է .
Նոյեմբերի 29-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեոյի փողոցի տներից մեկի պատից քարեր են պոկվել և ընկել, առկա է պատի ամբողջական փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Լեոյի փողոցի Ա. Ա.-ին պատկանող տան (կառուցվել է 1920-ական թթ.) արտաքին պատը (5 քմ). ամբողջությամբ փակվել է փողոցի երկու այլ տներ տանող միակ ճանապարհը:
Դեպքի վայրում են գտնվել Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



