Երկրաշարժից քանդվել է Դիարբեքիրի հայկական կիսավեր եկեղեցու կամարների մի մասը
INTERNATIONAL NEWSԴոկտոր Խաչիկ Մուրադյանը Facebook-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ անցյալ շաբաթ Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) քաղաքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով քանդվել է Դիարվեքիրի (Տիգրանակերտ) հայկական Սուրբ Սարգիս կիսավեր եկեղեցու կամարների մի մասը:
Գրառմանը կից Մուրադյանը ներկայացրել է մի լուսանկար, որն իր հաղորդմամբ ստացել է տեղացի մի բարեկամի կողմից, ով չի ցանկացել իր անունը հանրայնացնել:
Մասնակի փլուզումը տեղի է ունեցել հակառակ այն բանի, որ եկեղեցին երկրաշարժի էպիկենտրոնից մոտավորապես 75 մղոն հեռու է գտնվում։
«Ասպարեզի» հաղորդմամբ՝ Մուրադյանը հիշեցրել է, որ եկեղեցին արդեն տասնամյակներ ի վեր քիչ-քիչ քանդվում է գանձագողերի գործողությունների հետեւանքով։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



