Չինաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին թույլ չեն տվել Չինաստանից վերադառնալ. ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
SOCIETYՉինաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին թույլ չեն տվել Չինաստանից վերադառնալ ռուսական ավիաընկերություններից մեկի կողմից չվերթի գրանցումն իրականացնել հրաժարվելու պատճառով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Փետրվարի 1-ին մի խումբ ՀՀ քաղաքացիների գրանցումը Ural Airlines ավիաընկերության տոմսերով մերժվել է։ Միաժամանակ մերժվել է մի շարք այլ երկրների քաղաքացիների գրանցումը տվյալ չվերթին: Չվերթի ավիատոմսերը փոխհատուցվել են:
ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը խորհուրդ է տվել ՀՀ քաղաքացիներին տեղափոխվել մոտակա քաղաք՝ որտեղից հնարավոր կլինի այլ ավիաուղիներով թռիչք կատարել Հայաստան՝ նախօրոք ճշտելով տվյալ ավիաընկերության կարգավորումները։
Դեսպանության և ՀՀ ԱԳՆ կողմից քայլեր են ձեռնարկվում նման զարգացումները կանխելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ դեսպանությունն անընդհատ կապի մեջ է Չինաստանում գտնվող և իրենց մասին հայտնած բոլոր ՀՀ քաղաքացիների հետ և արձագանքում է բոլոր հարցադրումներին։
Կարդացեք նաև՝ ՌԴ քաղաքացի չհանդիսացող ուղևորներին չեն թողել թռիչքի, այդ թվում՝ ՀՀ 5 ուղևորի (տեսանյութեր)



