Հերթական վանդալիզմը բնության նկատմամբ. Երևանում կտրել են 35-ից ավելի հսկայական եղևնիներ
SOCIETYԱյսօր՝ փետրվարի 2-ին, SHAMSHYAN.com են ահազանգել մի քանի քաղաքացիներ, ովքեր զայրացած իրենց խոսքն են ուղղում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին, ասելով. «Արդյո՞ք տեղյակ եք, որ Աջափնյակ վարչական շրջանում մի քանի օր առաջ հսկայական եղևնիների սպանդ են իրականացրել»:
Ֆուչիկի 29 հասցեում 35-ից ավելի 10-20 տարվա եղևնիները քոքից կտրել են ու հիմա այդ տարածքը, որը ԽՍՀՄ տարիներին գողտրիկ մի փոքրիկ անտառ է հիշեցրել, ամբողջովին դարձել է քոքից կտրված եղևնիների պուրակ: «Ով, թե ովքեր են այս ծառերի սպանդի հեղինակը կամ հեղինակները, դա պետք է պարզվի»,- ասում էին բնակիչները:
Արդյոք այս վանդալիզմի մասին տարածքային ոստիկանությունն ու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը տեղյակ են, դեռևս պարզ չէ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



