Հայթաղում հուղարկավորեցին մահացած զինծառայողին. ներկա էր Դավիթ Տոնոյանը
SOCIETYԱրցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանին այսօր՝ փետրվարի 2-ին, հուղարկավորեցին հայրենի Հայթաղ գյուղում:
Հուղարկավորությանը մասնակցում էր նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Չկարողանալով առաջ ընթանալ՝ բողոքները որոշ ժամանակ հավաքված մնացին այնտեղ, նախարարի՝ երկարատեւ հորդորներից հետո ի վերջո համաձայնեցին վերադառնալ գյուղ եւ հուղարկավորել զինվորին:
Նշենք, որ Դավիթ Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գործով 3 ձերբակալված կա, բոլորն էլ զինվորի ծառայակիցները: Նրանց թվում է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին:
Վահրամ Ավագյանը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:



