Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Խորհրդակցություն Փրկարար ծառայությունում. ՀՀ մարզերում կծավալվեն ժամանակավոր հենակետեր (ֆոտո)

SOCIETY

Past.am

Փետրվարի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների և առաջացած հարցերի վերաբերյալ:

 

Ծառայության տնօրենը հայտնեց, որ ԱԻ նախարարի հրամանով եղանակային պայմանների հետ կապված ՀՀ մարզերում կծավալվեն ժամանակավոր հենակետեր՝ քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով և հանձնարարեց կազմակերպել այդ աշխատանքները:

 

Վ. Գաբրիելյանը հանձնարարեց Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների պետերին ներկայացնել առաջարկություններ 2020 թվականին ծառայության աշխատանքներն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու համար, ինչպես նաև՝ առկա թերությունները վերացնելու նպատակով:

 

Համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվեց ճշգրտել մասնագիտական պարապմունքների անցկացման խմբերը, դրանցում ընդգրկված աշխատակիցներին՝ ըստ զբաղեցրած պաշտոնների խմբերի: Նաև առաջարկվեց առաջիկա 3 տարիների համար ունենալ ծրագիր, թե որ մասնագիտությունների կարիքն ունի Փրկարար ծառայությունն, ինչպիսի ուսուցում և վերապատրաստում է անհրաժեշտ ծառայության աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար:

 

Վ. Գաբրիելյանը պատասխանատու ստորաբաժանումներին հանձնարարեց զեկուցել 2020 թվականի մայիսին նախատեսվող որոնողափրկարարական միջազգային խորհրդատվական խմբի (INSARAG) ուսումնավաժության նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ և առաջարկություններ ներկայացնել ուսումնավարժությունը բարձր մակարդակով անցկացնելու համար:

 

Ծառայության տնօրենը նշեց, որ արդեն պատրաստ է 16 և ավելի հարկանի շենքերում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումը և Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերին հանձնարարեց կազմակերպել այդ ցուցումը իրենց անձնակազմին ուսուցանելու գործընթացը:

 

Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերին հանձնարարվեց իրենց տարածքներում ճշտել և կազմել այն կառույցների և կազմակերպությունների ցանկը, որոնք ունեն ջրի ավտոբակեր՝ ջրատարներ, որոնք հնարավոր կլինի անհրաժեշտության դեպքում օգտագործել հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ և համապատասխան աշխատանքներ տանել այդ կազմակերպությունների հետ:

 

Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությանը հանձնարարվեց ներկայացնել առաջարկություններ Փրկարար ծառայության տնօրինության տակ գտնվող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաների վրա համապատասխան տարողությամբ ջրի բակեր տեղադրելու համար, որպեսզի դրանք ևս հնարավոր լինի անհրաժեշտության դեպքում օգտագործել հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:

 

Հանձնարարվեց ներկայացնել այն հրշեջ ջոկատների ցանկը, որոնք թվային ռադիոկայան չունեն և առաջարկություններ այդ հարցը լուծելու համար:

 

Վ. Գաբրիելյանն առաջարկեց ստեղծել համահավաք ջոկատներ, որոնց մեջ կընդգրկվեն Փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների սպաները: Սպաները համապատասխան պատրաստություն կանցնեն և խոշոր դեպքերի ժամանակ անհրաժեշտության դեպքում համահավաք ջոկատների ուժերը կօգտագործվեն հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ժամանակ:

 

Կառավարության որոշմամբ, քարաթափումներից խուսափելու համար ԱԻՆ-ին հատկացվել են պայթուցիկ նյութեր ժայռաբեկորների հարկադիր պայթեցում կատարելու համար:

 

Վ. Գաբրիելյանը հանձնարարեց տեղական ինքնակառավարման մարմինների հետ ճշգրտել և ներկայացնել այն տեղանքները, որտեղ քարաթափման վտանգ է առկա՝ հարկադիր պայթեցման աշխատանքներ իրականացնելու համար:

 

Ծառայության տնօրենը նշեց, որ մշակվում է փրկարար ծառայողների աշխատանքի գնահատման համակարգ, ըստ որի էլ լավագույն ծառայողները կստանան լրավճարներ:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California