Մահացել է Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը
BLOGՄահացել է Ասկերանի քաղաքապետ, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման ղեկավար Սամվել Աղաջանյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Քիչ առաջ ստացա Ասկերանի քաղաքապետ, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման ղեկավար, իմ կուսակցական և մտերիմ ընկեր Սամվել Աղաջանյանի անժամանակ մահվան ցնցող բոթը:
Ծանր ու դժվարին կյանքի ուղի է անցել Սամվելը, բայց դրանից նա չի կորցրել կենսասիրությունն ու շրջապատի հանդեպ սրտացավությունը: Նա հայրենիքի անձնվեր զինվոր էր և վայելում էր իրեն ճանաչողների սերն ու հարգանքը:
Վշտակցում եմ հարազատներին...»,-գրել է նա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



