Գերմանիան մտադիր է 1,2 հազար զինվոր ուղարկել Սիրիա՝ ԻՊ-ի դեմ պայքարի համար
INTERNATIONAL NEWSԳերմանիան մտադիր է Սիրիա ուղարկել գերմանական բանակի 1,2 հազար զինվորի՝ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի համար: Փորձագետների կարծիքով՝ դա Գերմանիայի զինված ուժերի ամենագլոբալ տեղակայումն է սեփական սահմաններից դուրս:
Բունդեսվերի գլխավոր տեսուչ Ֆոլկեր Վիկերի խոսքով՝ այդ բոլոր զինվորները կժամանեն Սիրիայի ավիացիային և ռազմածովային ուժերին ծառայելու համար:
Հայտնի է, որ Գերմանիան նախատեսում է նաև ռմբակոծիչներ տեղակայել Սիրիայում՝ ԻՊ-ի դեմ պայքարում Ֆրանսիային աջակցելու համար: Ինչպես հաղորդել են The Wall Street Journal պարբերականի թղթակիցները, այդ կերպ Գերմանիան մի կողմ է դրել պացիֆիզմը և որոշել է իսլամիստների դեմ պայքարում կոալիցիայի մի մաս դառնալ:
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



