Դժբախտ պատահար՝ մահվան ելքով․ քաղաքացին ընկել է Արցախի Կաշենի հանքավայրին հարակից ջրահավաքման փոսը
BLOGԱյսօր ժամը 17:13-ին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացին ընկել է Արցախի Կաշենի հանքավայրին հարակից ջրահավաքման փոսը, հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Ժամը 17:14-ին Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր:
Ժամը 17:24 փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ խումբը ևս մեկնել է դեպքի վայր:
Իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ջրից դուրս է բերվել Մարտակերտի շրջանի Վարդաձոր համայնքի բնակիչ 2011թ. ծնված Հ.Կ-ի դին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



