Yerevan, 02.March.2026,
00
:
00
BREAKING


Դա­տա­կան հա­մա­կար­գի վրա ճնշում­նե­րի սաստ­կաց­մա­նը զու­գա­հեռ մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի մտա­հո­գու­թյուն­նե­րը կա­վե­լա­նան

ANALYSIS

ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները մտնում են փակուղի։ Տևական ժամանակ է, ինչ իշխանությունները տարբեր ձևերով ցանկանում են ճնշումներ բանեցնել դատական իշխանության այս կարևորագույն մարմնի վրա։ Նպատակը մեկն է՝ ստիպել դատավորներին, որպեսզի հեռանան։ Հասկանալի է, բացի լևոնտերպետրոսյանական Վահե Գրիգորյանից: 

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այս ճնշումները արդյունք չեն ունենում, և ՍԴ դատավորները տեղի չեն տալիս ճնշումներին։ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու՝ իշխանությունների առաջարկը դեռևս ոչ մի դատավոր չի ընդունել՝ արժանապատվության խնդիր կա: 

Ըստ տեղեկությունների, չեն էլ ընդունելու: Ուստի սրանով է պայմանավորված, որ իշխանություններն անցան ՍԴ նախագահին վարկաբեկելու ակտիվ գործողությունների։ Եվ այս գործողություններին լեգիտիմություն հաղորդելու համար վարչապետ Փաշինյանն այնպիսի պատմություններ է հրապարակ նետում, որոնք հասարակության մեջ դառնում են զվարճանքի թեմա։ 

Նույնիսկ իր կողմնակիցներն են արդեն տարակուսում: Այսպես ասած, «ճտիկով գրիչի» պատմությունը դրա վառ օրինակն էր։ 

Տեսնելով, որ նման «պատմություններով» էլ հնարավոր չէ ազդել հանրային ընկալումների ու ՍԴ դատավորների վրա, իշխանությունները փորձում են կտրուկ գործողությունների միջոցով սկզբի համար գոնե ՍԴ նախագահին հեռացնել իր զբաղեցրած պաշտոնից։ 

Դրա անոնսը տրվեց Հանրային հեռուստաընկերության կողմից պատրաստված ռեպորտաժում, որում ներկայացված էին միայն իշխանության տեսակետները, և մեղադրանքներ էին հասցեագրվում ՍԴ նախագահին: Մեղադրանքներ, որոնք դեռ պետք է ապացուցել, այն էլ՝ դատարանում։ 

Իսկ հետո Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջով տարածեց նշված տեսանյութը՝ գրելով, թե Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ: Արդեն կարծիքներ են հնչում, որ դրանով իշխանությունները մի կողմից փորձում են հանրությանը հասկացնել, թե մտադիր են կալանավորել ՍԴ նախագահին, իսկ մյուս կողմից մեսիջ են ուղարկում ՍԴ մյուս անդամներին, թե ինչ կլինի իրենց հետ, եթե թոշակի չգնան՝ հեռանալով իրենց զբաղեցրած պաշտոններից։

 Այսինքն, ճնշումներ են փորձում բանեցնել ուղղակի և անուղղակի ճանապարհներով: Ընդհանուր առմամբ, այսպիսի ճնշումները նաև ուղերձ են այլ դատարանների բոլոր դատավորների համար, որ միայն իշխանությունների քիմքին հաճո որոշումներ ընդունեն։ Բայց դատական համակարգի ներկայացուցիչների վրա իշխանությունների կողմից այսպիսի ճնշումները չեն կարող անհետևանք մնալ, քանի որ դրանք չեն բխում իրավունքի գերակայության և իշխանության երեք ճյուղերի տարանջատման, փոխզսպումների սկզբունքներից։ 

Հատկանշական է, որ այսպիսի երևույթի առկայությունը դուրս չի մնացել միջազգային տարբեր կառուցների տեսադաշտից։ Պատահական չէ, որ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը ամիսներ առաջ նշեց, թե մտահոգված է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և նրա հանդեպ սպառնալիքներով, ու հորդորեց եվրոպական և այլ միջազգային կառույցներին համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում։

 Իսկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարեց, թե իրենք տեղյակ են, որ ՍԴ նախագահը հարվածների տակ է, նրա նկատմամբ ճնշում է գործադրվում։ Իսկ վերջերս էլ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գործադիր կոմիտեն ընդունեց բանաձև Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ, որում կոչ էր անում ՀՀ իշխանություններին ամբողջովին հարգել դատական համակարգի անկախությունը և զերծ մնալ դատական որոշումների վրա ազդելուց և դրանք ցանկացած քաղաքական գործիքակազմի վերածելուց։

 Սպասվում է, որ դատական համակարգի վրա ճնշումների սաստկացմանը զուգահեռ միջազգային կառույցների մտահոգությունները կավելանան. նրանց աչքերը փակ չեն։ 

Իսկ մյուս կողմից՝ շատ հավանական է, որ իշխանության գործողությունները լուրջ դժգոհություններ հարուցեն նաև ողջ իրավապահ համակարգում։ 

Թե ինչպես կընթանան զարգացումները, դեռևս դժվար է ասել, սակայն բացվում է պանդորայի արկղը, և դժվար թե իշխանությունները կարողանան խուսափել իրենց գործողությունների հետևանքները կրելուց, եթե արագորեն կանգ չառնեն։

Հ.Գ.-Երեկ երեկոյան բավականին կոշտ ու անհանգստացնող հայտարարությամբ հանդես եկան ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները։ Բայց սա՝ իր հնարավոր հետեւանքներով, արդեն այլ թեմա է։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement