Ուժեղ քամին թեքել է «Թրամփի պատը»
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին ուժեղ քամին թեքել է այպես կոչված «Թրամփի պատի» մի մասը: Անբարենպաստ եղանակի պատճառով 9 մետր բարձրությամբ պատնեշի մի քանի մաս ընկել է մեքսիկական սահմանում: Դա տեղի է ունեցել Սան Դիեգոյից դեպի արեւելք 160 կմ հեռավորության վրա, հաղորդում է Euronews-ը:
Պարբերականի խոսքով՝ այդ հատվածը տեղադրվել է վերջերս, եւ կառույցը պետք է լցնեին բետոնով: Արդյունքում այն չի դիմացել ուժեղ քամիներին:
ԱՄՆ սահմանային ծառայությունը նշել է, որ Մեքսիկայի ոստիկանությունը ժամանակին փակել է այդ ճանապարհով երթեւեկությունը: Պատը սկսել են վերանորոգել: Տեղի ունեցածի շուրջ քննարկումներ են ընթանում՝ նման միջադեպերից խուսափելու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



