Ավտովթար Արագածոտնի մարզում․ կան տուժածներ
SOCIETYԱվտովթար է տեղի ունեցել Երեւան-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Հունվարի 31-ին, ժամը 15:59-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi Airtek» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Բ., ծնված 1980 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել մոտակա ձորակը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղեւորները՝ Աշխեն Բ.-ն (ծնված 1991 թ.) եւ Անդրանիկ Բ.-ն (ծնված 2018 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Ապարանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:




