Մեկ օրում բացահայտվել է 76 հանցագործություն. հայտնաբերվել է 1 անհետ կորած եւ 4 հետախուզվող
SOCIETY
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության` 11, մարմնական վնասվածք հասցնելու` 7, բնակարանային գողության՝ 6, յուրացման կամ վատնման՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման եւ ծեծի՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, թմրամիջոցի մաքսանենգության ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պատմության եւ մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու եւ ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած եւ 4 հետախուզվող:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք հասցնելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



