Հրդեհ Ուրասար գյուղում. տներից մեկն ամբողջությամբ այրվել է (ֆոտո)
SOCIETY
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 30-ին, ժամը 15:02-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ուրասար գյուղի տարածքում այրվում է փայտե շինություն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ այրվում է 3-րդ փողոցի տներից մեկը (ոչ բնակելի):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, մարվել՝ 18:45-ին:
Այրվել են տունը՝ ամբողջությամբ (մոտ 72 քմ, գույքով) և մյուս տան տանիքից՝ մոտ 1 քմ փայտյա կառուցատարրեր։

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



