Yerevan, 21.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երկվորյակներին այսօր ոչինչ հեշտ չի տրվի․ հունվարի 30-ի աստղագուշակը

LIFE

 

Խոյ: Օրվա ընթացքում դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի:Միայն երեկոյան հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք ձեզ ամենևին էլ չեն վշտացնի, մանր խնդիրները սրտին մոտ չեք ընդունի՝ ինչն էլ կօգնի շատ արագ դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հնարավոր են նոր ծանոթություններ: Գործնական բնույթի հարաբերությունները կարող են սիրային զարգացում ունենալ: Հարմար օր է ուղևորությունների,  երկար ճանապարհորդությունների կամ աշխատանքի հետ կապված տեղափոխությունների համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ցուլ: Ձեռքբերումներն այսօր շատ կարևոր են, քանզի դրանց շնորհիվ այսօր կկարողանաք անտեսել մանր անախորժություններն ու դժվարությունները: Նշանի շատ ներկայացուցիչներ այնպիսի կանխազգացում կունենան, թե իրենց կյանքի անհաջող փուլն ավարտին է մոտենում, և այդ մտքից տրամադրությունը կբարձրանա: Հրաշալի օր է կանանց հետ շփվելու համար: Նրանցից կարող եք կարևոր տեղեկություններ, օգտակար խորհուրդներ, նաև բարոյական աջակցություն ստանալ: Հնարավոր են հաջող գնումներ, ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի: Ձեռքբերված իրերը մտերիմների հավանությանը կարժանանան:

Երկվորյակ: Ոչինչ հեշտ չի տրվի, սակայն անհաղթահարելի դժվարություններ ևս չեն առաջանա: Թեկուզ և դանդաղ,սակայն վստահ  քայլերով  նշանակալի հաջողությունների կհասնեք: Հանգամանքներից դժգոհելու փոխարեն, փորձեք դրանցից օգուտ քաղել: Նպատակահարմար օր է նոր ռազմավարություն մշակելու, մտահաղացումներն իրագործելու համար: Կենսական ներուժը ցածր է: Խնայեք ինքներդ ձեզ, հետևելով ճիշտ սննդակարգի և առողջ ապրելակերպի սկզբունքներին՝ կկարողանաք խուսափել որոշ հիվանդություններից:Այսօր ալերգիայի հավանականությունը մեծ է:

Խեցգետին: Հանգստություն պահպանեք, միայն այդպես կկարողանաք գլուխ հանել ստեղծված իրավիճակից: Ճիշտ որոշումներ կայացնելը հեշտ չի լինի, սակայն, քիչ թե շատ ծանոթանալով իրավիճակին՝ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Այսօր կարող եք ապավինել միայն սեփական դատողությանը, քանզի շրջապատի մարդկանց խորհուրդներն այնքան էլ տեղին չեն լինի: Անձնական կյանքում կարող եք որոշ փոփոխություններ կատարել, միայն թե ՝աստիճանաբար: Մի շտապեք բարձրաձայնել կայացրած որոշումները, իսկ անկեղծ զրույցները հետաձգեք: Դրանցով կզբաղվեք այն ժամանակ, երբ գործողությունների հստակ ծրագիր ունենաք:

Առյուծ: Այսօր հակառակորդները ձեզ հանգիստ չեն թողնի: Վերջիններս ձեզ համար նորանոր անախորժություններ ստեղծելու առիթը բաց չեն թողնի: Բարեբախտաբար, կհաջողվի շրջանցել նրանց կազմակերպած ծուղակները, ինչը սակայն շատ ժամանակ կխլի: Ստիպված կլինեք որոշ գործեր կիսատ թողնել: Օրվա երկրորդ կեսը շատ ավելի բարեհաջող կդասավորվի: Հարմար օր է որոշ գործեր ձեռնարկելու, նաև հին ծրագրերն իրագործելու համար: Նախապես նշանակված հանդիպումները լավ կանցնեն: Իսկ անսպասելի ժամադրությունները կարող են չարդարացնել ձեր սպասելիքները:

Կույս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը բարեհաջող կդասավորվի: Բոլոր նրանք, ովքեր խոչընդոտել են ձեր մասնագիտական աճին, այսօր խիստ զբաղված կլինեն սեփական խնդիրներով, հետևաբար հնարավորություն կունենաք դրսևորել ձեր հմտությունները և որոշակի հաջողության հասնել: Բարեհաջող օր է գործնական ծանոթությունների, նաև գործատուների հետ հանդիպումների համար: Ոչ միայն լավ տրամադրություն կպահպանեք, այլ նաև դրական լիցքեր կհաղորդեք շրջապատին: Պատահական չէ, որ շատերին ձեր ընկերակցությունն այսօր հաճելի կլինի: Կարող եք անսպասելի խոստովանություն լսել, նաև  ժամադրության հրավեր ստանալ:

Կշեռք: Օրը վատ չի դասավորվի, եթե զերծ մնաք ավելորդ լարվածությունից: Փորձեք հնարավորինս սահմանափակել շփումները: Այսօր խորհուրդ չի տրվում գործ ունենալ վեճեր հրահրող,կռվարար անձանց հետ, ովքեր հեշտությամբ են կորցնում ինքնատիրապետումը: Նման մարդիկ այսօր կարող են վատ ազդեցություն ունենալ ձեզ վրա: Փորձեք հանգիստ վերլուծել և գնահատել ստեղծված իրավիճակը, այլ ոչ թե խուճապի մատնվել: Հավատացե՛ք, ձեր տագնապներն անտեղին են: Ամեն դեպքում հանգստություն պահպանեք, անգամ եթե որոշ խնդիրներ առաջանան, միևնույն է շատ շուտով ամեն բան իր տեղը կընկնի:

Կարիճ: Օրը նվիրեք ստեղծագործական գործունեությանը: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են ոգեշնչվել նոր գործերով:Անգամ ընթացիկ հարցերին ինքնատիպ մոտեցումներ կցուցաբերեք, և անկասկած հաջողության կհասնեք: Նպատակահարմար օր է նոր նախագծի շուրջ աշխատելու համար: Այն առավել արդյունավետ կլինի, եթե հանդես գաք ղեկավարի դերում: Անձնական կյանքում հնարավոր են որոշ դրական փոփոխություններ,և, ամենայն հավանականության, դրանք ձեր նախաձեռնությամբ կլինեն: Այսօր հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, կվայելեք շատերի համակրանքը: Հնարավոր է նոր սիրավեպ:

Աղեղնավոր: Հագեցած օր է սպասվում: Հնարավոր են մի շարք իրադարձություններ, որոնց միանգամից ճիշտ գնահատական տալ չի հաջողվի: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտահոգվեն ապագայի հետ կապված խնդիրներով, կսկսեն հստակ ծրագրեր կազմել: Պետք է հաշվի առնել այն, որ հանգամանքները փոխվում են, և հետագայում հնարավոր է ստիպված լինեք վերանայել ձեր մտահաղացումները: Սպասվում են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի շփումներ ինքնատիպ մարդկանց հետ: Հնարավոր են սիրային հարաբերություններ սկսվեն, որոնք դժվար թե լուրջ զարգացում ստանան: Ուղևորությունները տպավորիչ կլինեն:

Այծեղջյուր: Շտապում եք կարծիք կազմել մարդկանց մասին , գնահատում եք  իրավիճակն՝ առանց  վերլուծելու որոշ կարևոր հանգամանքներ: Նման մոտեցումը կհանգեցնի է մի շարք սխալների, որոնք սակայն չեք ընդունի և կշարունակեք  պնդել ձեր տեսակետը՝ սրելով առանց այն էլ լարված իրավիճակը: Հարմար օր է ուշադրություն պահանջող հարցերով զբաղվելու համար: Սկզբում ձեզ չի հաջողվի կենտրոնանալ, սակայն ընթացքում, ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես կտարվեք գործով: Տարեց ազգականների հետ հնարավոր են տարաձայնություններ: Նրանց խորհուրդներին այսօր չեք հետևի:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը շատ բարեհաջող կդասավորվի: Այս ժամանակահատվածում հնարավոր են մասնագիտական հաջողություններ: Գործընկերների հետ հարաբերությունները կկարգավորվեն: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն համախոհներ, նոր գործարքներ կկնքեն: Երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններ, թյուրիմացություններ, դրանք կարող են բացասաբար ազդել ընտանեկան կամ սիրային հարաբերությունների վրա: Ջրհոսների տրամադրությունը կվատանա:

Ձկներ: Ընդհանուր առմամբ օրը բարեհաջող է, թեև որոշ սպասելիքներ կարող են չարդարանալ: Կհարմարվեք փոփոխվող հանգամանքներին, արագ կկողմնորոշվեք  ձեր հետագա անելիքների մեջ: Չգիտես ինչու, շրջապատին ձեր այս մոտեցումը չի գոհացնի: Ոչ միայն լեզու կգտնեք մտերիմների հետ, այլ նաև հնարավորություն կունենաք ուրախացնել նրանց: Հրաշալի օր է ընտանեկան տոների, հավաքույթների կազմակերպման, հյուրընկալության համար: Անգամ եթե գործերը շատ լինեն, միևնույն է՝ հոգնածություն չեք զգա: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ:  

Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data