Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Առա­ջարկ­վում է նվի­րատ­վու­թյան ներ­կա­յաց­նել 56 բնա­կե­լի տա­րածք

SOCIETY

Պետական գույքի կառավարման կոմիտեն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որի ընդունման արդյունքում ՀՀ տեղաբնակ քաղաքացիներին պետությունը կնվիրի բնակելի տարածքներ: Ինչի՞ մասին է խոսքը։ 

Պետգույքի կոմիտեն առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից դեռևս 2018 թվականի առաջին եռամսյակում նախապատրաստված «ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի` նվիրատվության ենթակա բնակելի տարածքների ցանկն ի սկզբանե բաղկացած էր 214 բնակելի տարածքներից:

 Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկատվության արդյունքների հիման վրա վերոնշյալ նախագծի N3 հավելվածում` նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքների ցանկում, ընդգրկվեց 106 բնակելի տարածք, որոնց վերաբերյալ 2019 թվականի հուլիսի 25-ին ընդունվել է կառավարության N971-Ն որոշումը, 8 բնակելի տարածքի բնակիչներին մերժում ուղարկվեց, իսկ 100 բնակելի տարածքի նվիրատվության գործընթացին ժամանակավորապես ընթացք չտրվեց` հաշվի առնելով, որ կադաստրի կոմիտեի կողմից հնարավոր չէր եղել իրականացնել բնակելի տարածքների բնակիչների նույնականացման աշխատանքները։

 Մասնավորապես, հնարավոր չէր եղել հստակ տեղեկատվություն տալ նշված բնակելի տարածքների բնակիչների անունով ՀՀ-ում անշարժ գույքերի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի վերաբերյալ, ինչը կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N305-Ն որոշման պահանջներից է: 

Վարչապետի՝ 2019 թվականի փետրվարի 14-ի N02/16.3/5305-2019 հանձնարարականով հանձնարարվել էր ստեղծել աշխատանքային խումբ՝ հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու 100 բնակելի տարածքների բնակիչների նույնականացման գործընթացը: 

Նշվում է, որ համապատասխան աշխատանքների կատարման արդյունքում կադաստրի կոմիտեն 2019թ.-ի հոկտեմբերի 25-ի N ՍՊ//8151-2019 գրությամբ պետգույքի կառավարման կոմիտե է ներկայացրել նշված 100 բնակելի տարածքից 56 բնակելի տարածքի բնակիչների նույնականացման աշխատանքների արդյունքները: 

Կոմիտեն նախապատրաստել է «ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նոր նախագիծ, որով նախատեսվում է ՀՀ քաղաքացիներին նվիրատվությամբ տրամադրել 56 բնակելի տարածք: 

Նախագծում ընդգրկվել են կոմիտեի տնօրինության տակ գտնվող Երևանի Մոլդովական փողոցի 29/1 հասցեի, Վարդաշեն 6-րդ փողոց 66/1 հասցեի, Աճառյան 20/3 հասցեի, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի ուսուցչի տան, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2/1 հասցեի, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի 3-րդ փողոց 33/1 հասցեի, Լոռու մարզի Սվերդլով գյուղի հասցեի, Արարատի մարզի Արարատ քաղաքի Աբովյան 12 հասցեի և Դարբնիկ համայնքի, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավան ՌՖԷԻ-ի 1-ին և 11-րդ շենքի հանրակացարանների բնակիչները՝ թվով 30 բնակելի տարածքի բնակիչներ: 

Նախագծում ընդգրկվել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տնօրինությանը հանձնված Երևանի Արցախի 61/3 հասցեի, Սևանի 124 հասցեի, Աբովյան քաղաքի Հատիսի 4 հասցեի, Իսակովի 9 հասցեի և Արթիկ քաղաքի Շահումյան 5/20 հասցեի հանրակացարանային մասնաշենքերի բնակելի տարածքները՝ 13 բնակելի տարածք, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տնօրինությանը հանձնված Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական 51/2 հասցեի բնակելի տարածքները՝ 4 բնակելի տարածք, Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 15րդ փողոցի 3/3 հասցեի՝ 1 բնակելի տարածք, և Արագածոտնի մարզպետարանի տնօրինության տակ գտնվող Բյուրական, Շամիրամ, Աշնակ, Վարդենուտ և Կարմրաշեն համայնքների ուսուցչի տների բնակելի տարածքները՝ 8 բնակելի տարածք: 

Նախագծում նշվում է, որ պետգույքի կառավարման կոմիտեն, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, դրանք ներկայացրել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: 

Բնակելի տարածքների բնակիչների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ստուգվել է նաև կադաստրի կոմիտեի հետ: Դրանից հետո նախագիծը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, դրվել է շրջանառության մեջ: Ընդհանուր հաշվով՝ նախագծով առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 56 բնակելի տարածք (51 ընտանիք, 133 անձ):

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder