Դիլիջանի թիվ N զորամասի հրաձգարանի հարակից անտառում հրդեհ է բռնկվել
SOCIETYՀունվարի 29-ին, ժամը 13:20-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թիվ N զորամասի հրաձգարանի հարակից անտառում հրդեհ է նկատվում: Այս մասին տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:33-ին, մարվել՝ 15:37-ին: Այրվել են մոտ 2.5 հա բուսածածկույթ և 10 կոճղ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 7 զինծառայող և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



