Նանսիի հայ համայնքը խոսք է հղել գեներալ Մանվել Գրիգորյանին
SOCIETYՀերոսի սահմանը զենքն է. ժամանակին մեր հերոսությունները եւ հերոսներին այսպես է բնորոշել Նժդեհը: Երեւի գիտեր, որ այս խոսքերը մեր ազգի համար պետք է լինեն կենսական գիտակցում: Այս գիտակցումն էր, որ նորից մեզ համար բախտորոշ պահի ոտքի հանեց եւս մի հայորդու, ով պետք է քայլեր նժդեհյան ճաապարհով ու նորից գծեր մեր սահմանները՝ զենքով ու ոգով:
Զորավար այդ ոգին էր, որ քսաներեք տարի առաջ մեր սահմանները նորից գծելու համար ուժ տվեց ստեղծելու հինգերորդ բրիգադը, որի հրամանատարը դուք դարձաք՝ մարտիկներիդ աաջնորդելով դեպի հաղթանակ ու երեւի այն ժամանակ ձեր միակ նպատակն էր, որ հայոց դրոշը ծածանվեր հայրենի հողում՝ երբեք չմտածելով, որ հայ ոգու սահմանները դեռ շատ երկար պիտի գծվեն:
Երեւի դեռ այն ժամանակ որպես իսկական հայորդի գիտակցում էիք, որ հայի կռիվն անվերջ է եւ այս տարիների ընթացքում արդեն պատերազմի դաշտից դուրս մեծացնելով, հզորացնելով Երկապահ կամավորականների միությունը աշխարհով մեկ:
Զորավար, քսաներեք տարի առաջ ձեր ազատագրած հայրենի հողերում ծածանված հայոց դրոշը շարունակում է ծածանվել աշխարհիս շատ երկրներում՝ միավորելով մեր ուժն ու ոգին, այդ նույն դրոշն այսօր ծածանվեց նաեւ ֆրանսիական Կոլին դը Սիոն սրբավայրում՝ որպես նոր հաղթական կանչ եկող նոր սերնդին ու նոր երկրապահներին:
Զորավար շնորհակալ ենք հերոսաբար գծած ձեր սահմանների համար եւ այն ճանապարհի, որն ուղենշում եք մեզ:
Խոնարհումով՝ Նանսիի հայ համայնք, Նանսիում ԵԿՄ վարչություն



