Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Կասկածելի դեպքեր չկան. կորոնավիրուսի հետ կապված ՀՀ անցակետերը մասնագետների ուշադրության տակ են (տեսանյութ)

INTERNATIONAL NEWS

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ՀՀ սահմանային կետերում բարձր զգոնությամբ հետեւում է երկիր մուտք գործող բոլոր անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությանը: Ինչպես տեղեկացրեց տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը, սահմանային կետերում որևէ կասկածելի դեպք չի եղել:

 

«Որևէ կասկածելի դեպք չի եղել, մասնագետները շարունակում են սահմանին բարձր զգոնությամբ հետևել գործընթացին: Մի շարք գերատեսչությունների՝ Առողջապահության, Արտաքին գործերի նախարարությունների, ՍԱՏՄ-ի հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում իրազեկման, սահմանին հսկողության, ինֆորմացիայի փոխանակման առումով»,-ասաց Լիանա Եղիազարյանը:

 

Նրա փոխանցմամբ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հսկիչ կետերի ղեկավարների հետ քննարկել է իրականացվող աշխատանքների ընթացքը եւ հարկ եղած դեպքում ուժեղացված ռեժիմի անցնելու անհրաժեշտ քայլերը:

 

Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով դիտարկվում են բոլոր այն տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է այդ երկրից ուղեւորահոսք դեպի Հայաստան։ Տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտական հսկողություն են իրականացնում Հայաստան ժամանողների նկատմամբ՝ օդային եւ ցամաքային սահմանը հատող բոլոր անձանց հանդեպ իրականացնելով ավտոմատ ստացիոնար ջերմաչափում եւ արտաքին զննում: Բարձր ջերմության առկայության դեպքում սահմանը հատող անձը ԱԱՏՄ կողմից նաեւ արտաքին զննման է ենթարկվում։ Եթե ջերմությունից բացի, առկա են նաեւ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական այլ ախտանշաններ, ուղեւորը մեկուսացվում է՝ անձնակազմի եւ մյուս ուղեւորների հետ շփումը սահմանափակելու նպատակով։ Վերցվում եւ արձանագրվում են նրա տվյալները՝ դրանք փոխանցելու տվյալ անձի գրանցման վայրի պոլիկլինիկա՝ հետագա վարումն իրականացնելու նպատակով։

 

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ կորոնավիրուսային վարակով պայմանավորված ամբողջ աշխարհում առկա է վարակի տարածման մեծ ռիսկ: Ելնելով համաճարակային իրավիճակից՝ ցանկալի է առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպելուց:

 

ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտարարություն էր տարածել, ըստ որի ելնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից՝ հորդորում են ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

 

 

Կորոնավիրուսի հետևանքով Չինաստանում արդեն 106 մարդ է մահացել, մոտ 1800 նոր դեպք էգրանցվել:  Ընդհանուր առմամբ երկրում վարակվածների թիվը հասել է 4515-իՄոնղոլիանՀյուսիսային Կորեան և Ղրղզստանը հայտարարել ենոր փակում են իրենց սահմաններըՉինաստանի հետԱվելի վաղ Չինաստանը հայտարարել էրոր կորոնավիրուսն ավելի ունակ էդառնում տարածվելու:

 

 

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders