Երեւանի ավագանիում Հենրիկ Հարթենյանին կփոխարինի Պավել Սարգսյանը
POLITICSԵրեւանու ավագանու «Իմ քայլը» խմբակցության՝ մանդատը վայր դրած անդամ Հենրիկ Հարթենյանին կփոխարինի Պավել Սարգսյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցը:
Հիշեցնենք, որ Հ.Հարթենյանն այսօր է հրաժարվել մանդատից՝ խմբակցության հրատապ նիստից հետո, որը քննարկում էր նրա սկանդալային գրառումը Ֆեյսբուքում։ Ավագանու արդեն նախկին անդամն իր էջում դրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ենթադրյալ դստեր նկարը եւ «Ձեզ տեսնեմ, ժողովուրդ ջան» գրառում արել։ Հետո պարզվել էր, որ այդ էջը, որին թիրախավորելու համար Հարթենյանը հրավիրում էր իր կողմնակիցներին, Հ.Թովմասյանի աղջկան չի պատկանում։
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



