Կոտայքի մարզում 38-ամյա վարորդն Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում. կա տուժած
SOCIETYԱյսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 14։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արման Գ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



